ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2016 թվականի N 229-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 896-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 872-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 896-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետում «ֆինանսների նախարարը (այսուհետ՝ նախարար)» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը (այսուհետ՝ կոմիտեի նախագահ)» բառերով, «ֆինանսների նախարարության (այսուհետ՝ նախարարություն)» բառերը՝ «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե)» բառերով.
2) 3-րդ կետում «նախարարի» բառը փոխարինել «կոմիտեի նախագահի» բառերով.
3) 5-րդ կետում «նախարարության» բառը փոխարինել «կոմիտեի» բառով, «նախարարի տեղակալները նախարարին ներկայացնում են» բառերը՝ «կոմիտեի նախագահի տեղակալները կոմիտեի նախագահին» բառերով.
4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Կոմիտեի նախագահը հանձնաժողովի նախագահ և անդամ նշանակում և ազատում է իր կողմից սահմանված կարգով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մարտի 15 Երևան |