ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2008 թվականի N 329-Ն
ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՄԻԱՅՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ԵՎ ՄԻԱՅՆ ՀՐԱՎԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել այն պետությունների քաղաքացիների, ինչպես նաև ճամփորդական փաստաթուղթ ունեցող այլ անձանց ցանկը, որոնք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում՝ միայն հրավերի հիման վրա՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 03.02.11 N 171-Ն)
1.1. Սահմանել, որ Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում՝ նաև առանց հրավերի:
(1.1-րդ կետը լրաց. 03.02.11 N 171-Ն)
1.2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պետությունների` ազգությամբ հայ քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող` ազգությամբ հայ անձինք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում:
(1.2-րդ կետը լրաց. 26.07.12 N 941-Ն)
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված պետությունների` ծագումով հայ և որոշակի կատեգորիայի այլ քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն հատուկ պայմաններով մուտքի վիզա ստանալու կարգը.
2) թույլատրել Եգիպտոսում և Սիրիայում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարներին նշված պետությունների քաղաքացիներին և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրել նաև առանց հրավերի` դրա մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը.
3) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո այն տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը:
(2-րդ կետը փոփ., լրաց. 03.02.11 N 171-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. ապրիլի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ, ՈՐՈՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ՄԻԱՅՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ՝ ՄԻԱՅՆ ՀՐԱՎԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
1. Աֆղանստանի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
2. Բանգլադեշի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
3. Կամերունի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
4. Եգիպտոսի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
5. Իրաքի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
6. Նիգերի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
7. Նիգերիայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
8. Պակիստանի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
9. Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
10. Սոմալիի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
11. Շրի Լանկայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
12. Սուդանի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
13. Սիրիայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
14. Վիետնամի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
15. Նեպալի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
16. Պաղեստինյան ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
17. Կոտ դ’Իվուարի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
18. Գանայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
19. Սիեռա Լեոնեի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
20. Ալժիրի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
21. Մարոկկոյի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
22. Լիբիայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
23. Մավրիտանիայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
24. Թունիսի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
25. Անգոլայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
26. Քենիայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
27. Եթովպիայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
28. Տանզանիայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
29. Ուգանդայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
30. Զամբիայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
31. Հասարակածային Գվինեայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
32. Բոթսվանայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
33. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
34. Գաբոնի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
35. Սենեգալի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
36. Նամիբիայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
37. Կոնգոյի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
38. Մոզամբիկի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
39. Մաուրիտիուսի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
40. Մալիի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
41. Բուրկինա Ֆասոյի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
42. Մադագասկարի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
43. Չադի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
44. Զիմբաբվեի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
45. Բենինի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
46. Ռուանդայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
47. Մալավիի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
48. Գվինեայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
49. Սվազիլենդի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
50. Տոգոյի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
51. Լեսոտոյի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
52. Էրիթրեայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
53. Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
54. Կաբո Վերդեի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
55. Բուրունդիի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
56. Ջիբուտիի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
57. Գամբիայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
58. Լիբերիայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
59. Սեյշելյան կղզիների քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
60. Գվինեա Բիսաուի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
61. Կոմորյան կղզիների քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
62. Սան Տոմե և Պրինցիպիի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
63. Սուրբ Ելենայի կղզու քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
64. Հարավային Սուդանի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
(Հավելվածը լրաց. 24.12.09 N 1503-Ն, խմբ. 03.02.11 N 171-Ն, լրաց. 14.07.11 N 966-Ն, 28.06.12 N 823-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |