ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2010 թվականի N 316-Ա
«ԱՎԱԳ ՇԻՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ենթակայության՝ «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) ամրացված անշարժ գույքը` համաձայն հավելվածի, հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ)` պայմանով, որ գնորդը պարտավոր է ձեռք բերվող անշարժ գույքի հատկացված հողամասի տարածքում իր կողմից կառուցվելիք բազմահարկ, բազմաֆունկցիոնալ բնակելի շենքից` 1296 քառ. մետր բարեկարգված և ժամանակակից հագեցվածությամբ տարածք վաճառել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության:
(1-ին կետը փոփ. 31.07.14 N 814-Ն)
2. Ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը սահմանել 866 200 000 դրամ, ինչը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2009 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ գնահատված գույքի արժեքին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում գնորդի հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր` հետևյալ հիմնական պայմաններով`
ա. գինը` 866 200 000 դրամ (ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չէ), որը հավասար է սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նախնական պայմանագրով նախատեսված` ԱԱՀ-ն ներառող գնին,
բ. գնի վճարման կարգը և ժամկետը` միանվագ բանկային փոխանցում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության արտաբյուջետային հաշվին` պայմանագրի կնքումից հետո ութ տարվա ընթացքում,
գ. (ենթակետն ուժը կորցրել է 31.07.14 N 814-Ն)
2) Երևանի Նալբանդյան 106/1 հասցեում կառուցվելիք բազմաֆունկցիոնալ, բազմահարկ շենքից 1296 քառ. մետր բարեկարգված և ժամանակակից հագեցվածությամբ անշարժ գույքի (ընդհանուր հողամասի համապատասխան բաժնային սեփականության իրավունքով հանդերձ) նախնական առուվաճառքի պայմանագիր կնքել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում` հետևյալ հիմնական պայմաններով`
ա. անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության սեփականությանը հանձնվում է նախնական առուվաճառքի պայմանագիր կնքելուց հետո ութ տարվա ընթացքում,
բ. հիմնական պայմանագրի կնքման ժամկետը` Երևանի Նալբանդյան 106/1 հասցեում բազմահարկ, բազմաֆունկցիոնալ շենքի շինարարության շահագործման փաստագրման ակտի կազմումից հետո 10 օրվա ընթացքում,
գ. հիմնական պայմանագրի գինը` 866 200 000 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն),
դ. հիմնական պայմանագրով գնի վճարման կարգը և ժամկետը` միանվագ բանկային փոխանցում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության արտաբյուջետային հաշվից` հիմնական պայմանագրի կնքումից հետո 7 բանկային օրվա ընթացքում,
ե. անշարժ գույքի բարեկարգման և ժամանակակից հագեցվածության համար անհրաժեշտ «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կատարվող ծախսերը` 45 000 000 դրամ,
զ. կառուցապատման նախագծային փաստաթղթերի հաստատումը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված:
(3-րդ կետը փոփ. 29.03.12 N 385-Ա, 31.07.14 N 814-Ն, 28.04.16 N 452-Ն)
4. Գնորդը պայմանագրային պարտավորություն է ստանձնում կազմակերպության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված, Երևանի Կենտրոն վարչական շրջանում իր միջոցներով վարձակալել շենք և մինչև սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված ժամկետի լրանալն անհատույց հանձնել կազմակերպության օգտագործմանը:
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող պայմանագրերի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի միջոցներով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. ապրիլի 1 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 316-Ա որոշման |
Օտարման ենթակա անշարժ գույքի տեսակը, մակերեսը, գտնվելու վայրը | Օտարման ենթակա գույքի գնահատման տարեթիվը, ամսաթիվը և արժեքը | Օտարվող (վաճառվող) գույքի գինը | Գնորդի տվյալները |
Շենք, օժանդակ շինություններ և դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածք, Երևանի Նալբանդյան 106/1 հասցեում, շենքերի ընդհանուր մակերեսը` 1216,6 քառ. մ, oժանդակ շինություններինը` 58,3 քառ. մ, հողի ընդհանուր մակերեսը` 2371,16 քառ. մ | 28.12.2009 թ. 866 200 000 դրամ | 866 200 000 դրամ, որից` 142 269 600 դրամ շենքի և օժանդակ շինությունների զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքի կադաստրային արժեքը | «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ, քաղ. Երևան, Նազարբեկյան շենք 8, բն. 28, գրանցման N 271.110.03656 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |