ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2016 թվականի N 1262-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1030-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
1․Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 30-ի N 1030-Ա որոշման`
1) վերնագրում և տեքստում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով.
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. դեկտեմբերի 29 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. դեկտեմբերի 29-ի N 1262-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. հոկտեմբերի 30-ի N 1030-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ս. Կարայան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (խորհրդի նախագահ) |
Կ. Իսախանյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ |
Պ. Սաֆարյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի գլխավոր խորհրդական |
Ա. Գևորգյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական |
Հ. Այվազյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար |
Մ. Այվազյան |
- ՀՀ արդարադատության նախարարի խորհրդատու |
Մ. Հակոբյան |
- «Սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Մկրտչյան |
- «Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների ասոցիացիա» հասարակական կազմակերպության գլխավոր խորհրդական (համաձայնությամբ) |
Կ. Սահակյան |
- «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ) |
Կ. Միրզաբեկյան |
- «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)»։ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |