ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
18 հուլիսի 2016 թ. ք. Երևան |
թիվ 52-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 38-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ, «ՌԱԴԻՈ ՀԱՅ» ՍՊ, «ԱՐՁԱԳԱՆՔ ՍՏ.» ՍՊ, «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ, «ՌԱԴԻՈ ՎԱՆ» ՍՊ, «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ, «ՖՄ-105.5» ՍՊ, «ՌԱԴԻՈ ԱԼՖԱ» ՍՊ, «ԻՄՊՈՒԼՍ» ՍՊ, «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ, «ԱՎՏՈՌԱԴԻՈ» ՍՊ, «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ, «ՈՒԼԻՍ ՄԵԴԻԱ» ՍՊ, «ՇԱՆԹ» ՍՊ և «ԼՈՌՈՒ ՄԻԳ» ՍՊ ընկերությունների (այսուհետ` Ընկերություններ) 2016 թվականի հուլիսի 13-ի լիցենզիաների գործողության ժամկետների երկարաձգման հայտերը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
1. Բավարարել Ընկերությունների հայտերը և «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերության թիվ 51, թիվ 100, թիվ 108 և թիվ 110, «ՌԱԴԻՈ ՀԱՅ» ՍՊ ընկերության թիվ 52 և թիվ 99, «ԱՐՁԱԳԱՆՔ ՍՏ.» ՍՊ ընկերության թիվ 42, «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության թիվ 50, «ՌԱԴԻՈ ՎԱՆ» ՍՊ ընկերության թիվ 55, «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերության թիվ 56, «ՖՄ-105.5» ՍՊ ընկերության թիվ 61, «ՌԱԴԻՈ ԱԼՖԱ» ՍՊ ընկերության թիվ 72, «ԻՄՊՈՒԼՍ» ՍՊ ընկերության թիվ 92, «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ՍՊ ընկերության թիվ 95, «ԱՎՏՈՌԱԴԻՈ» ՍՊ ընկերության թիվ 101, «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերության թիվ 116, «ՈՒԼԻՍ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության թիվ 117, «ՇԱՆԹ» ՍՊ ընկերության թիվ 65 և «ԼՈՌՈՒ ՄԻԳ» ՍՊ ընկերության թիվ 87 ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիաների գործողության ժամկետները երկարաձգել մինչև 2017 թվականի հուլիսի 20-ը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերություններին պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար
Ժ. Դադասյան