«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 սեպտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60016308
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
31 օգոստոսի 2016 թ. ք. Երևան |
N 245-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 341-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի հուլիսի 1-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցի ենթակառուցվածքների զարգացման մասին» N 208-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակը հաստատելու մասին» N 341-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակի հավելվածի`
1) «Արարատի մարզ» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9. Լանջառ»,
2) «Գեղարքունիքի մարզ» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39-45-րդ կետերով.
«39. Ջիլ
40. Աղբերք
41. Թթուջուր
42. Հայրավանք
43. Լճաշեն
44. Վերին Շորժա
45. Աստղաձոր»,
3) «Լոռու մարզ» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 108-110-րդ կետերով.
«108. Ֆիոլետովո
109. Մեծ Պարնի
110. Լերմոնտովո»,
4) «Սյունիքի մարզ» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 96-րդ և 97-րդ կետերով.
«96. Ագարակ
97. Լեռնաձոր»,
5) «Վայոց ձորի մարզ» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35-րդ կետով.
«35. Արենի»,
6) «Տավուշի մարզ» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38-րդ կետով.
«38. Սևքար»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |