ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2006 թվականի թիվ 120
քաղ. Երևան
ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 24.10.2006 Թ. ԹԻՎ 102 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2007 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետերով՝
Նոր Նորքի թաղային համայնքի ավագանին որոշում է`
1. Նոր Նորքի համայնքի ավագանու 24.10.2006 թ. թիվ 102 որոշման մեջ ուժը կորցրած ճանաչել որոշման 2.2 կետը և որոշման 1-ին կետով հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետը։
2. Որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 3-րդ կետի «բ» ենթակետը տեղական տուրքերի դրույքաչափերի սյունակում 100000 (հարյուր հազար) թիվը փոխարինել 200000 (երկու հարյուր հազար) թվով:
3. Որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրութամբ՝
Համայնքի տարածքում ընթացիկ ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար 1 (մեկ) քմ տեղական տուրքը հաստատվում է:
4. Թույլատրել համայնքի ղեկավար Դ. Պետրոսյանին՝
4.1 Սահմանված տուրքերը, համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ գանձել եռամսյակային պարբերականությամբ:
Համայնքի ղեկավար՝ |
Դ. Պետրոսյան |
Հավելված 1
Նոր Նորք թաղային համայնքի տարածքում 2007թ.-ի համար տեղական տուրքերի դրույքաչափերը
Հ/Հ |
Անվանումը |
գումարը |
1 |
Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի |
|
ա) |
հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման |
20000 |
բ) |
ոչ հիմնական շինությունների դեպքում վաճառքի կազմակերպման |
8000 |
2 |
Համայնքի տարածքում բացօթյա վաճառքի թույլտվության համար |
|
ա) |
բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական |
350 |
բ) |
Այլ ապրանքներ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի |
50000 |
3 |
Համայնքի տարածքում՝ առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, |
|
ա) |
շահումներով խաղերի կազմակերպման համար |
300000 |
բ) |
բաղնիքների (սաունաների) |
200000 |
գ) |
հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար |
150000 |
դ) |
առևտրի օբյեկտների համար |
75000 |
ե) |
խաղատների կազմակերպման համար |
500000 |
զ) |
վիճակախաղերի կազմակերպման համար |
150000 |
4 |
Ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն ընթացիկ տարվա համար |
5000 |
5 |
Համայնքի տարածքում ընթացիկ ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար (1 քմ. համար) |
|
ա) |
Ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային % արտադրանք |
2000 |
բ) |
Թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 և ավելի |
2500 |
գ) |
Այլ արտաքին գովազդի համար |
1500 |
դ) |
Դատարկ գովազդային վահանակի համար |
700 |
6 |
Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ |
1000 |
7 |
Համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, |
|
ա) |
հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է |
240000 |
8 |
Համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանել |
87.500 |
(Հավելվածը փոփ., լրաց. 25.05.07 թիվ 33, լրաց. 05.09.07 թիվ 57)
Հավելված 2
Նոր Նորք թաղային համայնքի տարածքում 2007 թ. համար շինարարության ԵՎ քանդման թույլտվության դրույքաչափերը
1. | ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան նոր շենքերի, շինությունների (ներառյալ՝ ժամանակավոր շինարարության (տեղադրման) թույլտվության համար) | դրամ |
ա) | Մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար | 75000 |
«ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար | ||
բ) | 201-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 150000 |
գ) | 501-ից մինչև 1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 250000 |
դ) | 1001-ից ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 350000 |
2 | Ոչ հիմնական շինությունների համար | |
ա) | Մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 15000 |
բ) | 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | 25000 |
3 | Համայնքի տարածքում գտնվող օբյեկտների քանդման աշխատանքներ սկսելու թույլտվության համար | 10000 |
Հավելված 3
Նոր Նորք համայնքի տարածքում 2007 թ. համար տեղական վճարների դրույքաչափերը
դրամ | ||
1 | Շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկա-տնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար | 20000 |
2 | Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար | 5000 |
3 | Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար | 5000 |