ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2016 թվականի N 232-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին» N 1179-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 3-րդ կետում «տասն օր» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օր» բառերով.
2) 5-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» պարբերությամբ.
«է. անձը հաստատող փաստաթղթի տվյալները.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.
«8.1. Սույն կետում նշված հիմքերով դիմումը մերժելու դեպքում դիմողը գրավոր տեղեկացվում է ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելուց հետո երեք օրվա ընթացքում:».
4) 10-րդ կետում «յոթ օր» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օր» բառերով, «երեք օրվա» բառերը՝ «երեք աշխատանքային օրվա» բառերով, իսկ «երկու օր» բառերը՝ «երկու աշխատանքային օր» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով.
«12.1. Հաստատել Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումի ձևը՝ համաձայն սույն կարգի ձևի:».
6) 24-րդ կետում «յոթ օրվա» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա» բառերով.
7) 26-րդ կետում «10 օրվա» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օրվա» բառերով.
8) 28-րդ կետում «15 օրվա» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա» բառերով.
9) 32-րդ կետում «10 օր» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օր» բառերով.
10) 33-րդ կետում «երրորդ օր» բառերը փոխարինել «երկրորդ աշխատանքային օր» բառերով.
11) 35-րդ կետում՝
ա. «15-օրյա» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրյա» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետում նախատեսված դեպքում համապատասխան փոփոխությունները կատարվում են դիմումը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը, իսկ նոր վկայականը տրվում է դիմումը ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:».
12) լրացնել Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումի ձևով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մարտի 15 Երևան |
Հավելված |
«Ձև
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարար
Դ Ի Մ ՈՒ Մ
Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու
Դիմումատու
|
|
Անունը, հայրանունը (ըստ ցանկության), ազգանունը ____________________
Անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը _____________________
Երբ և ում կողմից է տրվել _____________________________ | |
Բնակության հասցեն _____________________________
Հեռախոսահամարը (հեռախոսահամարները) _____________________________
| ||
Էլեկտրոնային փոստի հասցեն1 _________________________ |
Դիմումի առարկան
---------------------------------------------
1 Որակավորման ստուգման գործընթացի հետ կապված բոլոր ծանուցումներն իրականացվելու են հեռահաղորդագրության միջոցով: Ֆաքսով, փոստային առաքմամբ ծանուցումներ չեն իրականացվելու: Ծանուցումները նաև հրապարակվելու են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում (www.moj.am):
Ներկայացնելով սույն դիմումը, հայտնում եմ, որ ցանկանում եմ մասնակցել 20____ թվականին կազմակերպվելիք սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը: Այդ կապակցությամբ սույն դիմումին կից ներկայացվում են`
Կից ներկայացվող փաստաթղթեր (նշել համապատասխան վանդակները)
□ 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի (որից մեկը փակցված է դիմումի համապատասխան տեղում).
□ աշխատանքային գրքույկի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1179-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի պահանջները հավաստող համապատասխան փաստաթղթի պատճենները2.
□ բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) պատճենը.
□ հայտարարում եմ, այն մասին, որ համաձայն եմ, որ ստուգվեն իմ անձնական տվյալները:
Դիմող _________________ ______________________ ____________________
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) | (ամիսը, ամսաթիվը) |
---------------------------------------------
2 Կառավարչի որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և որակավորում ստանալու համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի վարել են որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված պաշտոններ կամ անցել են համապատասխան ստաժավորում` կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում: Ստաժավորումը կազմակերպում և իրականացնում, ինչպես նաև դրա անցկացման պայմանները որոշում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը: Ստաժավորման ժամկետը սահմանում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը, սակայն այն չի կարող պակաս լինել 6 ամսվանից:»:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |