ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2012 թվականի N 1457-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 12 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`
1) Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «02. կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով Հրազդան քաղաքի N 4 դպրոցի հիմնանորոգման աշխատանքների համար նախատեսված 30,794.1 հազ. դրամ գումարի շրջանակներում տնտեսված 5,029.9 հազար դրամը 2012 թվականին իրացնել նույն դպրոցի նշված ծրագրի նախագծով չնախատեսված լրացուցիչ շինարարական աշխատանքների իրականացման համար` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով.
2) Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «02. կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով Չարենցավան քաղաքի N 6 դպրոցի հիմնանորոգման աշխատանքների համար նախատեսված 32,093.2 հազ. դրամ գումարի շրջանակներում տնտեսված 21699.4 հազ. դրամը 2012 թվականին իրացնել նույն դպրոցի նշված ծրագրի նախագծով չնախատեսված լրացուցիչ շինարարական աշխատանքների իրականացման համար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 23 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի N 1457-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ
Անվանումը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |||||
գնման ձևը |
չափի միավորը |
քանակը |
գումարը (հազ. դրամ) | |||
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
0.0 | |||||
Բաժին N 09 |
Խումբ N 06 |
Դաս N 01 |
Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ |
|||
1. Կրթական օբյեկտների հիմնանորոգում |
0.0 | |||||
ՄԱՍ III.ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
0.0 | |||||
Բնակելի և ոչ բնակելի շենքերի հիմնական նորոգում |
(ԲԸ) |
դրամ |
1 |
(26,729.3) | ||
Բնակելի և ոչ բնակելի շենքերի հիմնական նորոգում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
26,729.3 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |