«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 դեկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60616416
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 նոյեմբերի 2016 թ. |
N 135-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ՆՈՐ ԴԱՇԻՆՔԻ ԿՈՂՄԻՑ ԴԻՄՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 98-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նոր դաշինքի կողմից դիմումը ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից նոր դաշինք կազմելու դիմումի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ՆՈՐ ԴԱՇԻՆՔԻ ԿՈՂՄԻՑ ԴԻՄՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նոր դաշինքի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին դիմում ներկայացնելու կարգը:
2. Նոր դաշինք կազմելու մասին դիմումը ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով երկրորդ փուլ անցկացնելու մասին որոշման ընդունումից հետո` մինչև 5-րդ օրը` ժամը 18:00-ն:
3. Եթե առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) միասին նոր դաշինք են կազմում, ապա ընտրության երկրորդ փուլին մասնակցում է առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած, նոր դաշինքի կազմի մեջ չմտնող հաջորդ առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը), որի շուրջ ևս կարող է ձևավորվել նոր դաշինք:
Սույն կետով ձևավորված այդ նոր դաշինքը կազմելու մասին դիմումը, ստորագրված դաշինքի անդամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների անդամ բոլոր կուսակցությունների) ղեկավարների կողմից ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո` մինչև 7-րդ օրը` մինչև ժամը 18:00-ն:
4. Դիմումը ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով առձեռն, ընտրության երկրորդ փուլին մասնակցող այն կուսակցության (կուսակցությունների դաշինքների) լիազոր ներկայացուցչի կողմից, որի շուրջ ձևավորվել է նոր դաշինքը կամ նոր դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների) ղեկավարների կողմից տրված լիազորագրով հանդես եկող անձի կողմից:
5. Դիմումը համարվում է պատշաճ ժամկետում ներկայացված, եթե այն մինչև վերջնաժամկետը մուտքագրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:
6. Նոր դաշինք կազմելու մասին դիմումը ստորագրվում է նոր դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների) ղեկավարների կողմից և կնքվում կուսակցությունների կնիքներով:
7. Դիմումը պետք է պարունակի դիմումատուների անվանումները, ընտրության երկրորդ փուլին նոր դաշինք կազմավորելու մասին դաշինքի անդամների հստակ կամաարտահայտությունը և նոր դաշինքի անվանումը:
Նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման պահից հետո նման դիմում ներկայացվելու դեպքում, այն պետք է պարունակի նաև վարչապետի թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը:
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
ԴԻՄՈՒՄ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 98-րդ հոդվածի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլին մասնակցող ____________________________________________________
(նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը)
շուրջ ձևավորվել է նոր դաշինք, որի անվանումն է` ___________________________________:
(նշվում է նոր դաշինքի անվանումը)
Նոր դաշինքի անդամներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլին մասնակցած և արգելապատնեշները հաղթահարած հետևյալ կուսակցությունները(կուսակցությունների դաշինքները)`
1. _____________________________________________________
(նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը)
2. ______________________________________________________
(նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը)
Դիմողներ`
1. ______________________________________________________________________
(նշվում է կուսակցության անվանումը, ղեկավարի անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
Կ.Տ.
2. _____________________________________________________________________
(նշվում է կուսակցության անվանումը, ղեկավարի անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
Կ.Տ.
«____» ________________ 20 թ.