ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2015 թվականի N 582-Ն
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 6-րդ հոդվածի 1-ին մասի, 22-րդ հոդվածի 1-ին մասի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի և 31-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` սոցիալական աջակցության բնագավառում պաշտոնական պարզաբանում տվող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած գործադիր իշխանության հանրապետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
3. Սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանների սպասարկման և շահագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպություն ճանաչել «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:
4. Սահմանել, որ՝
1) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները` լիազորած պետական կառավարման մարմնի և գործադիր իշխանության տարածքային կառավարման մարմնի ստորաբաժանումները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներն են, որոնք իրենց սպասարկման տարածքում բնակչությանը տրամադրում են օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ, այդ թվում` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի օրինական շահերի պաշտպանությանը կամ նրանց` նման իրավիճակում հայտնվելու կանխարգելմանն ուղղված սոցիալական ծառայություններ.
2) լիազորած պետական կառավարման մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները`
ա. Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային գործակալություններն են, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային բաժինները,
բ. ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և տարածքային մարմնի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ։
5. Հաստատել՝
1) սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) սպասարկման տարածքները և ծածկագրերը` համաձայն N 1 հավելվածի.
2) համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ցանկը` ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` համաձայն N 2 հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) մինչև 2015 թվականի հունիսի 30-ը հաստատել սոցիալական աջակցության տարածքային գործակալության և սոցիալական աջակցության տարածքային բաժնի օրինակելի կանոնադրությունները` սահմանելով սոցիալական աջակցության տարածքային գործակալության և սոցիալական աջակցության տարածքային բաժնի աշխատողների մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող միասնական պահանջները, ինչպես նաև նրանց իրավունքների և պարտականությունների նկարագրերը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող համակարգչային ծրագրերի ուսուցման դասընթացների կազմակերպման և այդ ծրագրերով աշխատելու կարողությունները հաստատող հավաստագրերի տրամադրման դեպքերն ու կարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝
1) որոշման նախաբանը «մասերի» բառից հետո լրացնել «, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի» բառերով.
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ, հրատապ օգնություն, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տարածքային մարմինները Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային գործակալություններն են, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային բաժինները:».
3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածը.
4) որոշման 2-րդ կետի 5-րդ, 10-րդ ենթակետերում, 4-րդ կետի 4-րդ ենթակետում, NN 6 և 11 հավելվածների վերնագրերում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների)», իսկ 4-րդ կետի 3-րդ ենթակետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին» բառերը` «աջակցության տարածքային գործակալություններին (բաժիններին)» բառերով.
5) որոշման 4-րդ կետի 5-րդ ենթակետը «կառավարման» բառից հետո լրացնել «և արտակարգ իրավիճակների» բառերով.
6) որոշման N 3 հավելվածի`
ա. 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)» բառերով,
բ. NN 1, 3, 5, 6, 7 և 8 ձևերում «ծառայությունների տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «տարածքային մարմնի» բառերը փոխարինել «տարածքային գործակալության (բաժնի)» բառերով, իսկ N 7 ձևի «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ _______________________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ» բառերը` «ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ _____________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ (ԲԱԺՆԻՆ)» բառերով,
գ. N 4 ձևի «Դաշտի լրացման հիմքը» սյունակի 6-րդ և «Դաշտի բովանդակությունը» սյունակի 5-րդ և 6-րդ կետերում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածը» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածը» բառերով, իսկ «Դաշտի անվանումը» սյունակի 15-րդ տողում «սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի» բառերը՝ «սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով.
7) որոշման N 5 հավելվածի 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին)» բառերով.
8) որոշման N 6 հավելվածի 10-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում (բաժիններում)» բառերով.
9) որոշման N 8 հավելվածի`
ա. 2-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին)» բառերով,
բ. NN 1, 2, 3 և 4 ձևերում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «տարածքային մարմնի» բառերը՝ «տարածքային գործակալության (բաժնի)» բառերով, իսկ NN 4, 5, 7, 8 և 12 ձևերում «ծառայություններ տրամադրող ______________ տարածքային մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության _________________ տարածքային գործակալություն (բաժին)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
10) որոշման N 9 հավելվածի`
ա. 2-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով,
բ. N 1 ձևում «ծառայություններ տրամադրող ______________________» բառերը փոխարինել
(տարածքային մարմին)
«աջակցության _____________ տարածքային գործակալություն (բաժին)» բառերով, NN 2, 4, 5, 6, 8, 9 և 10 ձևերում «ծառայություններ տրամադրող ______________ տարածքային մարմնի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «աջակցության ____________ տարածքային գործակալության (բաժնի)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «տարածքային մարմինը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
11) որոշման N 11 հավելվածի 5-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում (բաժիններում)» բառերով.
12) որոշման N 12 հավելվածի`
ա. 3-րդ կետում «ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը» բառերը փոխարինել «աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը)» բառերով,
բ. 7-րդ կետում «ընտանիքների անապահովության գնահատման համակարգի» բառերը փոխարինել «սոցիալական բանկի տեղեկատվական ենթահամակարգի» բառերով.
13) որոշման N 13 հավելվածի 2-րդ կետում «2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 1 հավելվածում ներառված` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները» բառերը փոխարինել «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները (բաժինները)» բառերով:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1789-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 153-րդ, 154-րդ, 155-րդ և 156-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Կոտայքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 829-րդ, 830-րդ, 831-րդ և 832-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 152-րդ, 153-րդ և 154-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1792-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 169-րդ, 170-րդ, 171-րդ, 172-րդ և 173-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1793-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում «ծառայությունների» և որոշման N 3 հավելվածի 110-րդ, 111-րդ և 112-րդ կետերում «ծառայության» բառերը փոխարինել «աջակցության» բառով:
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Վայոց ձորի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1794-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 24-րդ ու 25-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 401-րդ, 402-րդ, 403-րդ և 404-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով։
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1796-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 165-րդ, 166-րդ, 167-րդ և 168-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1797-Ն որոշման 2-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 97-րդ, 98-րդ, 99-րդ, 100-րդ և 101-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արագածոտնի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1808-Ն որոշման 3-րդ կետում, որոշման N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում և որոշման N 3 հավելվածի 54-րդ, 55-րդ, 56-րդ և 57-րդ կետերում «ծառայությունների» բառը փոխարինել «աջակցության» բառով:
18. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2337-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 16-րդ և 17-րդ կետերը:
19. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 5 |
Հավելված N 1 |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱԺԻՆՆԵՐԻ) ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԵՎ ԾԱԾԿԱԳՐԵՐԸ
Անվանումը |
Ծածկագիրը |
Սպասարկվող տարածքը |
1 |
2 |
3 |
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարան | ||
Աշտարակի |
016 |
քաղ. Աշտարակ և Աշտարակի նախկին վարչական շրջանի տարածքը |
Ապարանի |
049 |
Ապարանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Ծաղկահովտի |
050 |
Արագածի նախկին վարչական շրջանի տարածքը |
Թալինի |
094 |
Թալինի նախկին վարչական շրջանի տարածքը |
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարան | ||
Վեդու |
051 |
Արարատի նախկին վարչական շրջանի տարածքը |
Արտաշատի |
014 |
քաղ. Արտաշատ և Արտաշատի նախկին վարչական շրջանի տարածքը |
Մասիսի |
077 |
Մասիսի նախկին վարչական շրջանի տարածքը |
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան | ||
Արմավիրի |
031 |
քաղ. Արմավիր և Արմավիրի նախկին վարչական շրջանի տարածքը |
Բաղրամյանի |
057 |
Բաղրամյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Վաղարշապատի |
038 |
քաղ. Վաղարշապատ և Էջմիածնի նախկին վարչական շրջանի տարածքը |
4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան | ||
Գավառի |
025 |
քաղ. Գավառ և Կամոյի նախկին վարչական շրջանի տարածքը |
Սևանի |
035 |
քաղ. Սևան և Սևանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Ճամբարակի (տեղակայված` համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում) |
074 |
Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածքը |
Մարտունու |
076 |
Մարտունու նախկին վարչական շրջանի տարածքը |
Վարդենիսի |
058 |
Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածքը |
5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան | ||
Թումանյանի |
012 |
քաղ. Ալավերդի և Թումանյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Սպիտակի |
036 |
քաղ. Սպիտակ և Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքը |
Ստեփանավանի |
037 |
քաղ. Ստեփանավան և Ստեփանավանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Տաշիրի |
069 |
Տաշիրի նախկին վարչական շրջանի տարածքը |
6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարան | ||
Աբովյանի |
011 |
քաղ. Աբովյան և Աբովյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Հրազդանի |
033 |
քաղ. Հրազդան և Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածքը` բացառությամբ Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս և Ֆանտան գյուղերի |
Չարենցավանի |
039 |
քաղ. Չարենցավան և Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս ու Ֆանտան գյուղեր |
Եղվարդի |
080 |
Նաիրիի նախկին վարչական շրջանի տարածքը |
7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարան | ||
Ախուրյանի |
055 |
Ախուրյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Ամասիայի |
046 |
Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածքը |
Աշոցքի |
063 |
Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածքը |
Արթիկի |
015 |
քաղ. Արթիկ և Արթիկի նախկին վարչական շրջանի տարածքը |
Մարալիկի |
048 |
Անիի նախկին վարչական շրջանի տարածքը |
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարան | ||
Գորիսի |
018 |
քաղ. Գորիս և Գորիսի նախկին վարչական շրջանի տարածքը |
Կապանի |
027 |
քաղ. Կապան և Կապանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Մեղրիի |
079 |
Մեղրիի նախկին վարչական շրջանի տարածքը |
Սիսիանի |
088 |
Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածքը |
9. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարան | ||
Եղեգնաձորի |
065 |
Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածքը |
Վայքի |
044 |
Վայքի նախկին վարչական շրջանի տարածքը |
10. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարան | ||
Իջևանի |
067 |
Իջևանի նախկին վարչական շրջանի տարածքը` բացառությամբ Հովք, Աղավնավանք, Խաչարձան, Ճերմակավան և Գեղատափ գյուղերի |
Նոյեմբերյանի |
081 |
Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Բերդի |
097 |
Տավուշի նախկին վարչական շրջանի տարածքը |
Դիլիջանի |
021 |
քաղ. Դիլիջան, |
11. Երևան քաղաք | ||
Կենտրոնի |
106 |
Կենտրոնի վարչական շրջանի տարածքը |
Շենգավիթի |
111 |
Շենգավիթի վարչական շրջանի տարածքը |
Մալաթիա-Սեբաստիայի |
107 |
Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի տարածքը |
Աջափնյակի |
101 |
Աջափնյակի վարչական շրջանի տարածքը |
Դավթաշենի |
104 |
Դավթաշենի վարչական շրջանի տարածքը |
Արաբկիրի |
103 |
Արաբկիրի վարչական շրջանի տարածքը |
Ավանի |
102 |
Ավանի վարչական շրջանի տարածքը |
Նոր Նորքի |
108 |
Նոր Նորքի վարչական շրջանի տարածքը |
Քանաքեռ-Զեյթունի |
112 |
Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի տարածքը |
Նորք-Մարաշի |
109 |
Նորք-Մարաշի վարչական շրջանի տարածքը |
Նուբարաշենի |
110 |
Նուբարաշենի վարչական շրջանի տարածքը |
Էրեբունու |
105 |
Էրեբունու վարչական շրջանի տարածքը |
12. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ | ||
Արարատի |
013 |
քաղ. Արարատ |
13. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ | ||
Գյումրի-1 |
268 |
Գյումրու նախկին Շիրակի շրջանի վարչական տարածքը |
Գյումրի-2 |
269 |
Գյումրու նախկին Մոսկովյան շրջանի վարչական տարածքը |
14. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ | ||
Վանաձորի |
026 |
քաղ. Վանաձոր և Գուգարքի նախկին վարչական շրջանի տարածքը |
15. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ | ||
Ջերմուկի |
020 |
քաղ. Ջերմուկ |
(հավելվածը լրաց. 30.06.16 N 667-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱԼԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ` ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
NN |
Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի անվանումը |
Սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների անվանումները |
1 |
2 |
3 |
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ | ||
1. |
Վեդու |
Վեդու սոցիալական աջակցության տարածքային գործակալություն |
2. |
Արտաշատի |
Արտաշատի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն |
3. |
Մասիսի |
Մասիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն |
Արարատ քաղաք | ||
4. |
Արարատի |
Արարատի սոցիալական աջակցության տարածքային բաժին |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ | ||
5. |
Արմավիրի |
Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն |
6. |
Բաղրամյանի |
Բաղրամյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ | ||
7. |
Աշոցքի |
Աշոցքի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն |
8. |
Մարալիկի |
Մարալիկի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ | ||
9. |
Ճամբարակի |
Ճամբարակի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն |
10. |
Վարդենիսի |
Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ | ||
11. |
Նոյեմբերյանի |
Նոյեմբերյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն |
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ | ||
12. |
Չարենցավանի |
Չարենցավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն |
13. |
Եղվարդի |
Եղվարդի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն |
Երևան քաղաք | ||
14. |
Աջափնյակի |
Աջափնյակի սոցիալական աջակցության տարածքային բաժին |
15. |
Դավթաշենի |
Դավթաշենի սոցիալական աջակցության տարածքային բաժին |
16. |
Ավանի |
Ավանի սոցիալական աջակցության տարածքային բաժին |
17. |
Նուբարաշենի |
Նուբարաշենի սոցիալական աջակցության տարածքային բաժին |
18. |
Նորք-Մարաշի |
Նորք-Մարաշի սոցիալական աջակցության տարածքային բաժին |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |