ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2015 թվականի N 508-Ա
«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի ապրիլի 7-ի ՀՕ-23-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 10 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. հունիսի 10-ի N 508-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
«Գիտական և գիտատեխնիկական փորձաքննական գործունեության բնագավառում լիազոր մարմնի կարգավիճակը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 18–ի N 1269-Ն որոշման մեջ փոոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2015 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2. |
«Պետական գիտական և գիտատեխնիկական փորձաքննություն կազմակերպելու և իրականացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3. |
«Պետական գիտական և գիտատեխնիկական փորձաքննության կազմակերպման գործունեության հավատարմագրման կարգը և չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2016 թվականի սեպտեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
4. |
«Պետական գիտական և գիտատեխնիկական փորձաքննություն իրականացնող գիտական կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2016 թվականի սեպտեմբերի |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
(հավելվածը փոփ. 27.04.16 N 352-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |