ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2016 թվականի N 489-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի՝ մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգելու մասին» N 125 որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին կետով.
«13.1. Վարչությունն իր իրավասությունների շրջանակներում սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգերին համապատասխանությունը պարզելու նպատակով իրականացնում է կազմակերպություններին ամրացված գույքի և ամրացված գույքից վարձակալության տրամադրված գույքի ընտրանքային ուսումնասիրություն ու արդյունքում հայտնաբերված թերությունների և (կամ) կազմակերպությունների կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության հետ անհամապատասխանության դեպքում կազմում է տեղեկանք ու ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մայիսի 18 |