ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2013 թվականի N 621-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 20 Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում (այսուհետ՝ գործակալություն) պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատելու կարգը:
2. Գործակալությունում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից, սույն կարգով ազատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր իշխանության, Հայաստանի Հանրապետության դատախազական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը (այսուհետ՝ դիմող մարմին):
(2-րդ կետը լրաց. 05.05.16 N 455-Ն)
3. Դիմող մարմինը տեղեկություններն էլեկտրոնային եղանակով պարբերաբար ստանալու համար գրավոր դիմում է ներկայացնում գործակալություն:
4. Դիմումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դիմող մարմնին գործակալության տեղեկատվական համակարգին միանալու համար տրամադրվում է համապատասխան մուտքի անուն, գաղտնաբառ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև անվտանգության սարք:
5. Դիմող մարմինը պարտավորվում է տեղեկատվական համակարգից օգտվել բարեխղճորեն, ստացված տեղեկատվությունն օգտագործել իր պաշտոնական լիազորությունների իրականացման շրջանակում, չշրջանցել համակարգից օգտվելու ծրագրային սահմանափակումները։
6. Դատական իշխանության մարմինները գործակալությունում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են դատարանների էլեկտրոնային կառավարման համակարգի և e-register համակարգի միացման միջոցով տեղեկությունների ստացման դեպքում, ինչպես նաև դատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով՝ դատարանի համապատասխան որոշման հիման վրա տեղեկությունները պահանջելու դեպքում:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 9-ի N 1125-Ն որոշմամբ հաստատված մասնավոր անձանց խմբերն ազատվում են գործակալությունում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից՝ պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված կարգով ինքնաշխատ եղանակով ստանալու դեպքում:
(հավելվածը լրաց. 05.05.16 N 455-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |