«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 նոյեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60616396
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
9 նոյեմբերի 2016 թ. |
N 130-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ԵՎ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել.
1) Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի,
2) հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկությունների ցանկի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի,
3) հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու հայտի ձևը` համաձայն թիվ 3 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության 2016 թ. նոյեմբերի 9-ի N 130-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները, մարմինները նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակներ (այսուհետ` գովազդային վահանակ) կարող են տրամադրել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի և սույն կարգի համաձայն:
2. Արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները, մարմինները պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող գովազդային վահանակների ցանկը, որը պետք է տեղեկություններ պարունակի գովազդային վահանակների քանակի, դրանց կողմերի քանակի, մակերեսների, գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի համար վահանակը տրամադրելու մասին:
Վահանակի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունը պետք է նշում պարունակի մարզի, համայնքի (Երևանի դեպքում նաև վարչական շրջանի), անվանման, փողոցի, հասցեի (ավտոճանապարհների դեպքում` ճանապարհի անվանման, հատվածի), անհրաժեշտության դեպքում նաև հաշվառման համարի մասին:
Վահանակի մակերեսի վերաբերյալ տեղեկությունը պետք է նշում պարունակի վահանակի մեկ կողմի մակերեսի չափի (քառակուսի մետրով) և կողմերի երկարության (սանտիմետրով) մասին:
Վահանակի վարձավճարի վերաբերյալ տեղեկությունը պետք է նշում պարունակի նախընտրական քարոզչությունը սկսելու օրվանից մինչև քվեարկության օրը ներառյալ վահանակի յուրաքանչյուր կողմի արժեքի մասին` ՀՀ դրամով, ներառյալ հարկերը: Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի ժամանակ վահանակը տրամադրելու դեպքում նշվում է վահանակի վարձավճարի արժեքը` սույն պարբերությամբ սահմանված կարգով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում նաև տեղեկատվություն արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպության, մարմնի անվանման, գտնվելու վայրի և հեռախոսահամարների վերաբերյալ:
3. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող գովազդային վահանակների ցանկը (այսուհետ` ցանկ) Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում կից գրությամբ` Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների նշանակվելուց հետո` 21-օրյա ժամկետում: Ներկայացված ցանկում փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել մինչև սույն կետով նախատեսված վերջնաժամկետի ավարտը:
Ցանկում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունը, մարմինը պետք է ներկայացնի ցանկի վերջնական տարբերակը սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով` մինչև սույն կետով սահմանված վերջնաժամկետի ավարտը:
Ներկայացված ցանկից գովազդային վահանակը (վահանակները) հանելու մասին դիմում Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչև սույն կետով սահմանված վերջնաժամկետի ավարտը:
Այն գովազդային վահանակները, որոնք բացակայում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրված ցանկից, հետագայում չեն կարող տրամադրվել ընտրություններին մասնակցող կուսակցություններին:
4. Ցանկը ներկայացվում է թղթային և էլեկտրոնային տարբերակներով` որոշման թիվ 2 հավելվածով սահմանված ձևով: Ցանկի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում տարբերակում նշված եղանակով:
5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպություններից, մարմիններից ստացված տեղեկությունների ցանկը տեղադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` ներկայացվելուց հետո մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, սակայն ոչ ուշ, քան ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի սկիզբը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրված ցանկը ներառում է նաև գովազդային վահանակի պայմանական կոդը:
6. Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում հայտ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրված գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար:
Հայտը ներկայացվում է միայն այն գովազդային վահանակների համար, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում առկա տեղեկություններին համապատասխան տրամադրվում են քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար:
Հայտը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն որոշման թիվ 3 հավելվածով սահմանված ձևով, ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի միջոցով` առձեռն:
Հայտի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում տարբերակում նշված եղանակով:
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության 2016 թ. նոյեմբերի 9-ի N 130-Ն որոշման |
ՑԱՆԿ
ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
_________________________________________________________________________ նշվում է արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը | ||||||||
Հ/Հ |
Վահանակի գտնվելու վայրը (նշվում է մարզի, համայնքի (Երևանի դեպքում՝ վարչական շրջանի) անվանումը, փողոցը, հասցեն (ավտոճանապարհների դեպքում` ճանապարհի անվանումը, հատվածը), անհրաժեշտության դեպքում հաշվառման համարը) |
Վահանակի մակերեսը |
Վահանակի վարձավճարը |
Նշում վահանակը Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի համար տրամադրելու մասին |
Կողմերի քանակը |
Այլ նշումներ |
Կոդ | |
Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 9-ի N 130-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
Հ Ա Յ Տ
ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌ, ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ ԵՎ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ
________________________________________________________________________
(նշվում է ընտրություններին մասնակցող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը)
կողմից 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար խնդրում ենք հատկացնել
Գովազդային վահանակը տնօրինող կազմակերպության կամ |
Գովազդային վահանակի գտնվելու վայրը և մակերեսը |
Գովազդային վահանակի պայմանական կոդը |
1. |
1. |
1. |
2. |
2. | |
3. |
3. |
2. |
1. |
1. |
2. |
2. | |
3. |
3. |
_______________________________________________
ընտրություններին մասնակցող կուսակցության կամ կուսակցությունների
դաշինքի լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը և ստորագրությունը
____________________
(օր, ամիս, տարեթիվ) |