Գլխավոր տեղեկություն
Համար
N 495-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (24.05.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.06.15/15(192) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.05.2005
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

23 մայիսի 2005 թվականի N 495-Ա

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«Քաջարանի հիվանդանոց» ՓԲԸ ԵՎ «Քաջարանի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի լիցենզիան «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անվամբ վերաձԵՎակերպելու մասին

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին մասը և լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «Քաջարանի հիվանդանոց» ՓԲԸ-ին 2004 թվականի մարտի 9-ին տրված թիվ Կ-XX-000478 և «Քաջարանի պոլիկլինիկա» ՓԲԸ-ին 2003 թվականի օգոստոսի 12-ին տրված թիվ Կ-XX-000213 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիան վերաձևակերպել «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ով։

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1 Ապահովել լիցենզիայում կատարված փոփոխության մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Ն. Դավիդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան