ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
Հ Ր Ա Մ Ա Ն
թիվ 520
| 17 մարտի 1999 թ. |
քաղ. Երևան |
«ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 137 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ կառավարության 1996 թ. հունվարի 15-ի թիվ 13 որոշմամբ հաստատված «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի» 12-րդ կետի համաձայն`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
ՀՀ արդարադատության նախարարի 1996 թ. փետրվարի 5-ի թիվ 137 հրամանով հաստատված «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանի վարման կարգի» թիվ 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
|
Նախարար |
Դ. Հարությունյան |
|
Հավելված 3 |
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԻՉՆԵՐ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
100. |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամաններ |
|
102. |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամաններ |
|
103. |
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի հրամաններ |
|
104. |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամաններ |
|
105. |
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամաններ |
| 106. | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրամաններ |
| 108. | Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի հրամաններ |
| 109. | Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարի հրամաններ |
| 110. | Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամաններ |
| 111. | Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի հրամաններ |
| 112. | Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի հրամաններ |
| 113. | Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններ |
| 114. | Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի հրամաններ |
| 115. | Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի հրամաններ |
| 116. | Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի հրամաններ |
| 117. | Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններ |
| 118. | Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամաններ |
| 120. | Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի հրամաններ |
| 121. | Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի հրամաններ |
| 122. | Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հրամաններ |
| 123. | Տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար |
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ
| 300. | Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության պետի հրամաններ |
| 301. | Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության պետի հրամաններ |
| 302. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործերի վարչության պետի հրամաններ |
| 303. | Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշումներ |
| 304. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետի հրամաններ |
| 305. | Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի հրամաններ |
| 306. | Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի նախագահի հրամաններ |
| 308. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության պետի հրամաններ |
| 310. | Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի հրամաններ |
| 311. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության պետի հրամաններ |
| 312. | Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքների ազգային գործակալության պետի հրամաններ |
| 313. | Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության պետի հրամաններ |
| 314. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարանի) տնօրենի հրամաններ |
| 315. | Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի հրամաններ |
| 316. | Հայաստանի Հանրապետության պետական ռեզերվների վարչության պետի հրամաններ |
| 318. | Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գլխավոր տնօրենի հրամաններ |
| 319. | Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության պետի հրամաններ |
| 320. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հրամաններ |
| 321. | Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի որոշումներ |
| 322. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի հրամաններ |
| 323. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի հրամաններ |
| 324. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետի հրամաններ |
| 325. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության պետի հրամաններ |
| 326. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի հրամաններ |
| 327. | Հայկական երկաթուղու դեպարտամենտի պետի հրամաններ |
| 328. | ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի հրամաններ |
ՄԱՐԶԵՐ
| 500. | Երևանի քաղաքապետի որոշումներ |
| 501. | Արագածոտնի մարզպետի որոշումներ |
| 502. | Արարատի մարզպետի որոշումներ |
| 503. | Արմավիրի մարզպետի որոշումներ |
| 504. | Գեղարքունիքի մարզպետի որոշումներ |
| 505. | Լոռու մարզպետի որոշումներ |
| 506. | Կոտայքի մարզպետի որոշումներ |
| 507. | Շիրակի մարզպետի որոշումներ |
| 508. | Սյունիքի մարզպետի որոշումներ |
| 509. | Վայոց ձորի մարզպետի որոշումներ |
| 510. | Տավուշի մարզպետի որոշումներ |
Գրանցված է
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 մարտի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 401990041