ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին
«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ1» կետով.
«դ1) «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված և առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը տրամադրել այդ օրենքով սահմանված լիազոր մարմնին փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կասկածի կամ լիազոր մարմնի հարցման հիման վրա՝ այդ օրենքով սահմանված դեպքերում և կարգով.»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.4-րդ հոդվածով.
«Հոդված 31.4. | Աուդիտորական կազմակերպության և աուդիտորի պատասխանատվությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար |
«1. Լիազորված մարմինը, եթե իր իրականացրած վերահսկողության արդյունքում կամ առկա տեղեկատվության հիման վրա պարզում է, որ աուդիտորական կազմակերպությունը կամ աուդիտորը չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները, ապա աուդիտորական կազմակերպության նկատմամբ կիրառում է այդ օրենքով, իսկ աուդիտորի նկատմամբ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. հուլիսի 22 Երևան ՀՕ-120-Ն |