ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի փետրվարի 4-ին
«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասի «ը» կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Պատվո վճարը հատկացվում է գիտական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացնող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս մինչև երեք ամիս ժամկետով ծառայողական գործուղման մեկնած Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի իսկական և թղթակից անդամներին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. փետրվարի 27 Երևան ՀՕ-16-Ն |
|