ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի ապրիլի 29-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀO-401-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 55-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի երկրորդ պարբերության 2-րդ կետը և 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով.
«3.1. Ոստիկանության ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել վճարովի կրթական ծառայություններ:»:
Հոդված 2.
Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետը չի տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ոստիկանության ուսումնական հաստատություն առկա ուսուցմամբ ընդունված քաղաքացիների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. մայիսի 13 Երևան ՀՕ-47-Ն |
|