ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի նոյեմբերի 14-ին
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք)՝
1) 95-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 95. |
Մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքը |
Մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքը Միության մաքսային օրենսգրքի 47-րդ հոդվածով սահմանված՝ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանման, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է (այսուհետ՝ Պետական տուրք):».
2) 96-99-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «մաքսավճար» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Պետական տուրք» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. դեկտեմբերի 3 Երևան ՀՕ-229-Ն |