ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 մայիսի 2008 թվականի N 696-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԻԶՈԼԴԱ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Իզոլդա Արշակյանի 12.05.2008 թ. N 2510-Ա դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի հունիսի 18-ին անհատ ձեռնարկատեր Իզոլդա Արշակյանին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա-XX-000086 լիցենզիան։
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.
3) սահմանել, որ անհատ ձեռնարկատեր Իզոլդա Արշակյանին 2004 թվականի հունիսի 18-ին տրված
թիվ Ա-XX-000086 լիցենզիայի բնօրինակի կորստյան պատճառով (հիմք՝ «Հայտարարությունների լրատու» 2008 թվականի N 5 (283) շաբաթաթերթում տրված հայտարարությունը) անհատ ձեռնարկատեր Իզոլդա Արշակյանի անձնական գործին կցվում է 2004 թվականի հունիսի 18-ին տրված Ա-XX-000086 լիցենզիայի պատճենը։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Հ. Քուշկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|