«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հոկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 10203337
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 հոկտեմբերի 2003 թ. Երևան |
N 362-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ի ԹԻՎ 246-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2003 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 246-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1. Հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգ»-ի (այսուհետև՝ կարգի) 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «առկա» բառը:
2. Կարգի 3-րդ կետի 1-ին պարբերությունից հանել «հասարակական կազմակերպությունների առաջարկությունների հիման վրա» բառերը: Նույն կետի 2-րդ պարբերության 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հավակնորդը ներկայացնում է դիմում, անձնագրի պատճեն, ինքնակենսագրություն, իրեն ներկայացնող կազմակերպության երաշխավորագիրը, կազմակերպության կանոնադրությունն ու գործունեության համառոտ նկարագրությունը:»:
Նույն կետի 2-րդ պարբերության վերջին նախադասության մեջ «քրեակատարողական ոլորտի խնդիրներին» բառերը փոխարինել «սույն կարգի 2-րդ կետով սահմանված նպատակների իրականացմանը» բառերով:
3. Կարգի 7-րդ կետում «մանկավարժի» բառից հետո լրացնել «բժշկի,» բառը:
4. Կարգի 8-րդ կետում «ազնիվ, վստահելի, համեստ» բառերը փոխարինել «բարձր բարոյականություն ունեցող» բառերով:
5. Կարգի 12-րդ կետում «անձնական գործին» բառերից հետո լրացնել «և գրագրությանը» բառերը, նույն կետից հանել «և գրագրությունից» բառերը:
6. Կարգի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Վերահսկողությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկներ այցելություններ կատարելու և կատարված այցելությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և հասարակությանը հաշվետվություններ ներկայացնելու ձևով:
Ներկայացվում են երկու տեսակ հաշվետվություններ` ընթացիկ և տարեկան, որոնց կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տալիս է իր մեկնաբանությունները:
Ընթացիկ հաշվետվություններում կարող են ներկայացվել կալանավորված անձանց իրավունքների խախտման, Խմբի լիազորությունների իրականացմանը` քրեակատարողական հիմնարկների կողմից խոչընդոտելու կոնկրետ դեպքերը: Ընթացիկ հաշվետվությունների կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են մեկ ամսվա ընթացքում:
Տարեկան հաշվետվություններում կարող են ներկայացվել յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի գործունեությունը, քրեակատարողական հիմնարկներում տիրող ընդհանուր իրավիճակը, հիմնական խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները, Խմբի կողմից կատարված աշխատանքների արդյունքները և այլն: Տարեկան հաշվետվությունների կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են երեք ամսվա ընթացքում:
Քրեակատարողական հիմնարկներ կատարված այցելությունների հիման վրա կազմված հաշվետվությունները կամ դրանց հատվածները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մեկնաբանությունների հետ մեկտեղ»:
7. Կարգի 16-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Խմբի անդամը կալանավորված անձի հետ կարող է հանդիպել որպես կանոն մեկուսի, իսկ Խմբի անդամի ցանկությամբ` քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ:»:
8. Կարգի 18-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Խմբի նիստերը որպես կանոն անց են կացվում դռնփակ, իսկ Խմբի որոշմամբ` նաև դռնբաց, որոնց կարող են ներկա գտնվել նաև զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ:»:
9. Կարգի 8-րդ գլխի վերնագրում «լիազորությունների» բառից հետո լրացնել «կասեցումը և» բառերը:
Նույն գլուխը լրացնել նոր 211 կետով հետևյալ բովանդակությամբ`
«211. Խմբի անդամի լիազորությունները կասեցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով, եթե.
1) ընդունվել է ձերբակալման կամ կալանավորման որոշում,
2) առկա է Խմբի անդամների երկու երրորդի կողմից ներկայացված միջնորդությունը:
Խմբի անդամի լիազորությունները վերականգնվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով, եթե վերացել են սույն կետի 1-ին ենթակետով նշված հանգամանքները, կամ առկա է Խմբի անդամների երկու երրորդի կողմից ներկայացված միջնորդությունը Խմբի անդամի լիազորությունների վերականգնման համար»:
10. Հրամանով հաստատված կարգի 22-րդ կետի 5-րդ ենթակետում «Խմբի գործունեության կարգով» բառերը փոխարինել «Խմբի գործունեության էթիկայի կանոններով» բառերով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|