ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի մայիսի 11-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Եթե վարչական իրավախախտումը հնարավոր չէր հայտնաբերել առանց համապատասխան ստուգումներ կատարելու, ապա վարչական տույժը կարող է նշանակվել վարչական իրավախախտումը ստուգմամբ բացահայտելու օրվանից հետո` ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 169.1-ին հոդվածի 2-րդ մասից հանել «տեսչության տարածքային» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 170.2-րդ հոդվածի վերնագրից և տեքստից հանել «տեսչության» բառը:
Հոդված 4. Օրենսգրքի 170.4-րդ հոդվածի վերնագրից հանել «տեսչության տարածքային» բառերը և տեքստից հանել «տեսչության» բառը:
Հոդված 5. Օրենսգրքի 170.6-րդ հոդվածի վերնագրից և տեքստից հանել «տեսչության տարածքային» բառերը:
Հոդված 6. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածի վերնագրից և 1-ին մասից հանել «տեսչության» բառը, ինչպես նաև 2-րդ մասի «Հարկային տեսչության մարմինների անունից» բառերը փոխարինել «Հարկային մարմինների անունից» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. մայիսի 30
ՆախագահՍ. Սարգսյան
Երևան
ՀՕ-155-Ն