109.0004.11.03.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈՍՏԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
N 4-Ս |
11.03.1999 թ. |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թ. դեկտեմբերի 18-ի թիվ 739 որոշմամբ ստեղծված բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների սահմանման միջգերատեսչական հանձնաժողովի 1999 թ. մարտի 10-ի նիստի թիվ 1 արձանագրության.
Հրամայում եմ`
1. Հաստատել Intelset - 359 սեգմենտի և արբանյակային կապի վերգետնյա կայանին հատկացված հաճախականությունների միջակայքում գործող միջազգային թվային կապուղիների ամսական վարձակալության սակագները (առանց ԱԱՀ) Հայաստանի մասի համար, ըստ տարբեր թողունակությունների`
64 128 256 512 1024 2048 |
Կբիտ/վրկ Կբիտ/վրկ Կբիտ/վրկ Կբիտ/վրկ Կբիտ/վրկ Կբիտ/վրկ |
-2500 -4850 -9350 -17500 -30000 -40000 |
ԱՄՆ դոլարին համարժեք դրամ |
2. ՀՀ ռեզիդենտները վճարումները կատարում են ազգային դրամով` հիմք ընդունելով վճարման պահին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքը:
Նախարար |
Ա. Վարդանյան |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
15 մարտի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 11990042