«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հունիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10004161
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 հունիսի 2004 թ. |
N 594-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 15.04.2004 Թ. N 381-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի չորրորդ մասի, ՀՀ կառավարության 31.07.99 թ. «Դեղագործական գործունեության բնագավառում և դեղերի ոչնչացման գործում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները վերապահելու մասին» N 487 որոշման
Հրամայում եմ`
1. ՀՀ առողջապահության նախարարի 2004 թվականի ապրիլի 15-ի N 381-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1. հանել Ցանկի II Բաժնի 8-րդ և 9-րդ տողերում նշված` «Ակտիֆեդ» և «Ակտիֆեդ օշարակ» դեղերը.
1.2. հանել Ցանկի II Բաժնի 261-րդ և 262-րդ տողերում նշված` «Սուդաֆեդ բուժահեղուկ» և «Սուդաֆեդ էքսպեկտորանտ» դեղերը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Նախարար՝ |
Ն. Դավիդյան |