ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 25-ին
«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ կետերով.«7. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվում են`
ա) միայնակ անաշխատունակ հոր կամ մոր միակ զավակը.
բ) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր) ունեցող զորակոչիկները.
գ) ամուսնացած և մեկ երեխա ունեցող զորակոչիկները.
դ) երկկողմ և միակողմ ծնողազուրկ զորակոչիկները:
Բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում Երևան քաղաքի համար` մինչև 50 կմ տեղակայված զորամասը (այդպիսին չլինելու դեպքում` ամենամոտ զորամասը), իսկ մյուս բնակավայրերի համար` մինչև 30 կմ տեղակայված զորամասը (այդպիսին չլինելու դեպքում` ամենամոտ զորամասը):
8. Զինված ուժեր կամ այլ զորքեր միաժամանակ զորակոչվող եղբայրները, իրենց ցանկությամբ, ծառայության են զորակոչվում միևնույն զորամաս:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|