Հայաստանի Հանրապետության
օ ր ե ն ք ը
Ընդունված է 2001 թվականի մայիսի 2-ին
«պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածում փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածում`ա) 4-րդ կետի «ժզ» ենթակետում բազային տուրքի նկատմամբ դրույքաչափի 2-րդ «20» գործակիցը փոխարինել «60» գործակցով.
բ) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ի» և «իա» ենթակետերով`
«ի) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին դիմում ներկայացնելու համար |
250 |
իա) նշանների միջազգային գրանցման մասին մադրիդյան համաձայնագրի արձանագրության 8(7)(a) հոդվածի համաձայն յուրաքանչյուր միջազգային գրանցման նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը 3ter հոդվածին համապատասխան նշելու համար` |
|
մեկ դասի ապրանքների համար |
100 |
մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար |
10 |
այդպիսի միջազգային գրանցումը երկարաձգելու համար` |
|
մեկ դասի ապրանքների համար |
100 |
մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար |
10»: |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|