Պաշտոնական ինկորպորացիա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին
«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-258) 37-րդ հոդվածի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«ա) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիների, զոհված (մահացած) զինծառայողների երեխաների ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Տեղեկատվություն
Ակտի վավերապայմաններ
ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ
Կապեր
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համար
ՀՕ-65-Ն
Տիպ
Օրենք
Փաստաթղթի տեսակ
Հիմնական ակտ (01.06.2006-16.12.2017)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.31/8(380) Հոդ.162
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.12.2004
Ընդունման վայր
Երևան
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2006
Ուժը կորցրել է
16.12.2017
Հիմնական ակտ
14.12.2004, ՀՕ-65-Ն
Փոփոխման պատմություն
Փոփոխվող ակտ
Փոփոխող ակտ
Ինկորպորացիա
Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում
Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան
Զուգահեռ դիտում
Ընդհանուր կապեր
Դատական նախադեպեր
Պաշտոնական պարզաբանումներ
Հակասահմանադրական կապեր