«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հունիսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11802095
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
7 մայիսի 2002 թ. |
N 367 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի ԹԻՎ 17 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 և 17 հոդվածներով, 18 հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» թիվ 531 որոշման 2-րդ կետով վերապահված իրավասությունների շրջանակներում հրամայում եմ՝
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 17 հրամանով հաստատված «Մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռքբերելու պատվիրատուի որոշումը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու» կարգում կատարել հետևյալ լրացումը՝
հրամանով հաստատված «Մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռքբերելու պատվիրատուի որոշումը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու» կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի 2-րդ կետը՝ «փաստաթուղթ» բառից հետո լրացնել «, բացառությամբ պետական գաղտնիք հանդիսացող գնումների դեպքերում» բառերով:
Նախարար |
Վ. Խաչատրյան |