«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 մայիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10304122
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 ապրիլի 2004 թ. |
N 67-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 28 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 16.12.1997 թ. թիվ 586, 19.12.1997 թ. թիվ 595, 24.12.1997 թ. թիվ 605 և 28.01.1998 թ. թիվ 35 որոշումների.
Հրամայում եմ`
1. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թ. հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի և ծառայությունների ոլորտներում անվանաքարտ կրելու կարգը հաստատելու մասին» N 28 հրամանի 1-ին կետով հաստատված հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
2. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թ. հունվարի 30-ի N 28 հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի և ծառայությունների ոլորտներում անվանաքարտ կրելու կարգում (հավելված 1) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Անվանաքարտը պետք է պարունակի աշխատողի գունավոր լուսանկարը՝ նվազագույնը 30 մմx40 մմ չափսերով».
բ) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6. Անվանաքարտը վավերացվում է գործատուի ստորագրությամբ և կնիքով».
գ) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8. Անվանաքարտի նվազագույն չափսերն են՝ 54 մմ x86 մմ, իսկ տառերի նվազագույն չափսը 5 մմ».
դ) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի և ծառայությունների ոլորտների անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողի անվանաքարտի վրա, պաշտոնի փոխարեն, կատարվում է «Անհատ ձեռնարկատեր» նշումը և գրվում է անհատ ձեռնարկատիրոջ վկայականի համարը»:
3. Առևտրի և ծառայությունների վարչության պետ Գ. Քոչարյանին՝
5-օրյա ժամկետում սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին:
Կ. Ճշմարիտյան
Հավելված 2 |
Հայաստանի Հանրապետության տարածքում առեվտրի եվ ծառայությունների ոլորտներում աշխատողների անվանաքարտի օրինակելի ձեվերը
1. Կազմակերպության աշխատողների անվանաքարտի օրինակելի ձևը
2. Անհատ ձեռնարկատիրոջ անվանաքարտի օրինակելի ձևը