«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 ապրիլի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11802072
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11 ապրիլի 2002 թ. |
N 278 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 75 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել վիճակախաղերի հաշվետվությունների ներկայացման կարգը.
Հրամայում եմ`
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի մարտի 6-ի «Վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության վերաբերյալ տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման» կարգը հաստատելու մասին» N 75 հրամանի 1-ին կետով հաստատված «Վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության վերաբերյալ տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման» կարգում կատարել հետևյալ փոփոխությունը.
Կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Տոտալիզատորի կազմակերպիչը`
յուրաքանչյուր շաբաթվա երկրորդ աշխատանքային օրը էլեկտրոնային տեսքով ներկայացնում է նախորդ շաբաթվա ընթացքում կայացած խաղարկությունների իրացված տոմսերի վերաբերյալ տվյալները` ըստ քանակի, համարների (սերիաների), դրված խաղագումարների չափերի և տեսակների, յուրաքանչյուր տոմսի շահելու կամ վիճակահանության համար հիմք հանդիսացող տվյալների տեղաբաշխվածության և ելքերի, ինչպես նաև շահած տոմսերի համարները (սերիաները)` ըստ շահումների չափերի և տեսակների:»:
Նախարար՝ |
Վ. Խաչատրյան |