Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-533-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (02.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6) հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետների վերապատրաստման կարգն ու պայմանները.»։

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.

«6.1) հաստատում է գնահատող մասնագետների ռեեստրի ստեղծման և սպասարկման կարգը.»:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից «անձ (երեխա)» բառերը հանել, իսկ նույն մասը «անձը» բառից հետո լրացնել «(երեխան)» բառով.

2) 5-րդ մասի 2-րդ կետի «անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին)» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Գնահատող հանձնաժողովների համար վերադաս մարմին է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը:»:

 

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «որոնք գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը» բառերը փոխարինել «որոնք գործում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը և տարածվում են բժշկասոցիալական վերափորձաքննության իրականացման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը «մինչև» բառից հետո լրացնել «հաջորդ բժշկասոցիալական փորձաքննության իրականացումը կամ» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. 2023 թվականի փետրվարի 1-ից սույն օրենքի դրույթները տարածվում են առաջին անգամ հաշմանդամության գնահատման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա, իսկ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ նաև բժշկասոցիալական վերափորձաքննության իրականացման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հոդված 9. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 23

Երևան

ՀՕ-533-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան