Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-501-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (23.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին

 

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «68000» թիվը փոխարինել «75000» թվով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել՝

1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում՝ 40-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 450 դրամ.

2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում՝

ա. մինչև 24-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 750 դրամ,

բ. 36-ժամյա աշխատանքային շաբաթ՝ 500 դրամ:»:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ նախադասության «պահպանվում է գործող» բառերը փոխարինել «սահմանվում է» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատողների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և լրավճարները:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 21

Երևան

ՀՕ-501-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան