Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-488-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (30.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը «կարգավորում է» բառերից հետո լրացնել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնում և վերջինիս ենթակայությամբ գործող,» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում «համապատասխան նախարարին» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ղեկավարին» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետում, 13-րդ հոդվածի 3-րդ մասում, 26-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում, 32-րդ հոդվածի 14-րդ մասում, 50-րդ հոդվածի 2-րդ մասում, 53-րդ հոդվածի 1-ին մասում և 3-րդ մասի երկրորդ պարբերությունում, 55-րդ հոդվածի 1-ին մասում, 63-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ և երրորդ պարբերություններում և 3-րդ մասում «համապատասխան նախարարը» և «համապատասխան նախարարի» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարը» և «Լիազոր մարմնի ղեկավարի» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական ծառայության հիմնական պաշտոնների, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, դատախազության պաշտոնների, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ինքնավար պաշտոնների և հակակոռուպցիոն կոմիտեում ծառայության պաշտոնների (այդ թվում՝ ինքնավար պաշտոնների) միջև համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:»:

 

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր կոչումները շնորհում է ծառայողին փրկարար ծառայության համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:».

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքի ամբողջ տեքստում «համապատասխան նախարարության ուսումնական հաստատություններ», «համապատասխան նախարարության ուսումնական հաստատություն», «համապատասխան նախարարության բարձրագույն ուսումնական հաստատություն» և «համապատասխան նախարարության բարձրագույն ուսումնական հաստատություններ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Փրկարար ծառայությունում կամ սույն մասով նախատեսված մարմիններում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող քաղաքացիներին Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին կամ պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան փրկարար ծառայության կոչում: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ազգային անվտանգության մարմինների համակարգերում շնորհված զինվորական կոչումների, ոստիկանության կոչումների, քրեակատարողական, հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում, հակակոռուպցիոն կոմիտեում, դատախազությունում շնորհվող արդարադատության կոչումների և դասային աստիճանների, պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը փրկարար ծառայության կոչումներին սահմանում է Կառավարությունը:»:

 

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածում «քաղաքացիներին` որպես կուրսանտ գրանցելիս» բառերը փոխարինել «այն քաղաքացիներին` որպես կուրսանտ գրանցելիս, որոնք ընդունվել են փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Լիազոր մարմնի բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած այն ծառայողներին, որոնք սովորել են փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով.»:

 

Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասում «Կարճաժամկետ ազատազրկման մեջ» բառերը փոխարինել «Կալանքի տակ» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Առանձին մասնագիտություններով փրկարար ծառայության անցնելու համար կարող են սահմանվել այլ (այդ թվում՝ տարիքային) պահանջներ: Այդ մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված պահանջները սահմանում է Կառավարությունը:».

2) 6-րդ մասը «օրենքի» բառից հետո լրացնել «31-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով,» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 31. Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակելը

 

1. Փրկարար ծառայության տնօրենին Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը:

2. Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին Փրկարար ծառայության տնօրենի առաջարկությամբ նշանակում և ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը:

3. Փրկարար ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության ընդունում) և պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը:

4. Փրկարար ծառայության ավագ, միջին և կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և փոխադրում է Փրկարար ծառայության տնօրենը:

5. Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների համար վարվում է ծառայողի անձնական գործ: Անձնական գործը վարելու կարգը և առանձնահատկությունները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:»:

 

Հոդված 13. Օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասում, 34-րդ հոդվածի 1-ին մասում, 53-րդ հոդվածի 1-ին մասում, 70-րդ հոդվածի 2-4-րդ, 5-10-րդ մասերում և 71-րդ հոդվածի 1-ին մասում «համապատասխան նախարարության» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 32-րդ հոդվածի 10-րդ մասում և 57-րդ հոդվածի 7-րդ մասում «լիազոր մարմնի ուսումնական հաստատություններում» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 11.1-ին մասի «կառավարությունը» բառը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարը» բառերով.

2) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Փրկարար ծառայության անցնող քաղաքացու և Լիազոր մարմնի միջև կնքվում է աշխատանքային պայմանագիր, որն ստորագրում է`

1) բարձրագույն և գլխավոր խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Լիազոր մարմնի ղեկավարը.

2) ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Փրկարար ծառայության տնօրենը:».

3) 12.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 16. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասում «կառավարությունը» բառը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարը» բառերով:

 

Հոդված 17. Օրենքի 57-րդ հոդվածի 7-րդ մասը «սովորողների» բառից առաջ լրացնել «Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը «հաստատությունում» բառից հետո լրացնել «Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով» բառերով:

 

Հոդված 19. Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «ժ» կետի «Փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի» բառերով.

2) «ժգ» կետից հանել «պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ կամ» բառերը:

 

Հոդված 20. Օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասում «Համապատասխան նախարարությունն» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը» բառերով, «հաստատություններ» բառը՝ «հաստատություն» բառով:

 

Հոդված 21. Օրենքի 69-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «համապատասխան նախարարության համակարգում գործող պետական ոչ առևտրային կազմակերպություն է (ակադեմիա)» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություն է» բառերով.

2) 4-րդ մասի «դոցենտների,» բառից հետո «բարձրագույն» բառը հանել:

 

Հոդված 22. Օրենքի 75-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 23. Օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 24. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարար նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Սույն մասն ուժի մեջ մտնելուց հետո Փրկարար ծառայության տնօրենը և նրա տեղակալները համարվում են իրենց պաշտոններում պարտականությունները ժամանակավոր կատարողներ և շարունակում են պաշտոնավարել մինչև այդ պաշտոններում նշանակումներ կատարելը։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 20

Երևան

ՀՕ-488-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան