ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին
«ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-232-Ն օրենքի հավելվածի 1-ին հոդվածի 2-րդ մասում «արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտի» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման» բառերով։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարար նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-487-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|