ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 414-Ա |
«07» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ ՓՈՂՈՑԻ Հ.3/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մարգարիտ Մելքոնյանի դիմումը` Լեռ Կամսարի փողոցի հ.3/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տան (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.03022022-01-0205 վկայական) գործառական նշանակությունը փոփոխելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ. Դ-83175-24 եզրակացությունը.
1. Լեռ Կամսարի փողոցի հ.3/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Մարգարիտ Մելքոնյանին պատկանող բնակելի տան գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։
2. Հանձնարարել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման և ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |
