ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2023 թվականի |
թիվ 100 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ՝ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 11-րդ կետի իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի 4.1.4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության՝ ուժի մեջ մտած տեխնիկական կանոնակարգերի գիտատեխնիկական մակարդակի և դրանց ստանդարտների ցանկերի պարտադիր պարբերական գնահատում անցկացնելու կարգը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին 2022 թվականի մարտի 31-ին ստորագրված արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն ոչ շուտ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսականհանձնաժողովի խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 100 որոշմամբ |
ԿԱՐԳ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ՝ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին (այսուհետ՝ Պայմանագիր) համապատասխան և սահմանում է Եվրասիական տնտեսական միության՝ ուժի մեջ մտած տեխնիկական կանոնակարգերի գիտատեխնիկական մակարդակի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, տեխնիկական կանոնակարգեր), կամավոր հիմունքով կիրառման արդյունքում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերի և տեխնիկական կանոնակարգերի պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերի (այսուհետ համապատասխանաբար՝ գիտատեխնիկական մակարդակ, ստանդարտների ցանկեր) պարտադիր պարբերական գնահատում անցկացնելու կանոնները՝ Միության միասնական շուկայում շրջանառության մեջ բաց թողնվող արտադրանքի անվտանգությանը ներկայացվող՝ դրանցում սահմանված պահանջների արդիականության, հիմնավորվածության և հեռանկարների մոնիթորինգ անցկացնելու նպատակով։
2. Գիտատեխնիկական մակարդակի պարտադիր պարբերական գնահատման նպատակն է՝ Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման համապատասխանության ապահովումը Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տնտեսական զարգացման մակարդակին և անդամ պետությունների տնտեսության ճյուղերի գիտատեխնիկական զարգացման մակարդակին։
3. Գիտատեխնիկական մակարդակը սահմանում է տեխնիկական կանոնակարգում սահմանված կամ դրա ստանդարտների ցանկում ներառված ստանդարտներում պարունակվող տեխնիկական կանոնակարգման օբյեկտներին ներկայացվող պահանջների համապատասխանության աստիճանը («Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետով նախատեսված դեպքերում)՝
ա) նման օբյեկտներին ներկայացվող պահանջներին, այդ թվում՝ միջազգային ստանդարտներում (կանոններում, հրահանգներում, հանձնարարականներում և ստանդարտացման վերաբերյալ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված այլ փաստաթղթերում), տարածաշրջանային փաստաթղթերում (կանոնակարգերում, հրահանգներում, որոշումներում, ստանդարտներում, կանոններում և այլ փաստաթղթերում), այդ թվում՝ ազգային փաստաթղթերում և երրորդ երկրների ստանդարտներում (այսուհետ՝ միջազգային փաստաթղթեր) սահմանված՝ այդպիսի պահանջներին համապատասխանության գնահատման ընթացակարգերին՝ հաշվի առնելով նման պահանջների զարգացման հեռանկարային ուղղությունները (դրանց սահմանման վերաբերյալ միջոցառումների պլանները).
բ) անդամ պետությունների տնտեսական զարգացման մակարդակին և անդամ պետությունների տնտեսության համապատասխան ճյուղերի գիտատեխնիկական զարգացման մակարդակին.
գ) իրավական նորմերի պարզության, ոչ երկիմաստության և համաձայնեցվածության պահանջներին, որոնք ապահովում են դրանց միատեսակ ընկալումն ու կիրառումը.
4. Գիտատեխնիկական մակարդակի պարտադիր պարբերական գնահատման չափանիշներն են՝
ա) տեխնիկական կանոնակարգում սահմանված կամ դրա ստանդարտների ցանկերում ներառված ստանդարտներում պարունակվող («Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրությամբ (Պայմանագրի թիվ 9 հավելված) նախատեսված դեպքերում) պահանջների ամբողջականությունը՝ միջազգային փաստաթղթերի համեմատ (սահմանված պահանջների բավարար, ոչ բավարար կամ հավելուրդային լինելը).
բ) տեխնիկական կանոնակարգում սահմանված կամ դրա ստանդարտների ցանկերում ներառված ստանդարտներում պարունակվող («Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրությամբ (Պայմանագրի թիվ 9 հավելված) նախատեսված դեպքերում) քանակական ցուցանիշների համեմատական մակարդակը՝ միջազգային փաստաթղթերում սահմանված քանակական ցուցանիշների համեմատ.
գ) ստանդարտների ցանկերում ներառված ստանդարտների արդիականության աստիճանը և դրանց համապատասխանությունը միջազգային (տարածաշրջանային) ստանդարտներին.
դ) տեխնիկական կանոնակարգում սահմանված կամ դրա ստանդարտների ցանկերում ներառված ստանդարտներում պարունակվող («Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրությամբ (նշված Պայմանագրի թիվ 9 հավելված) նախատեսված դեպքերում) պահանջների համապատասխանության աստիճանը անդամ պետությունների տնտեսությունների համապատասխան ճյուղերի գիտատեխնիկական զարգացման մակարդակին (զարգացման հեռանկարներին).
ե) տեխնիկական կանոնակարգում սահմանված կամ դրա ստանդարտների ցանկերում ներառված ստանդարտներում պարունակվող («Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրությամբ (Պայմանագրի թիվ 9 հավելված) նախատեսված դեպքերում) պահանջների՝ տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների մեթոդներով և փորձարկումների բազայով ապահովված լինելու աստիճանը յուրաքանչյուր անդամ պետությունում.
զ) տեխնիկական կանոնակարգում սահմանված կամ դրա ստանդարտների ցանկերում ներառված ստանդարտներում պարունակվող («Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրությամբ (նշված պայմանագրի թիվ 9 հավելված) նախատեսված դեպքերում) պահանջների, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգում կիրառվող՝ հասկացութային ապարատի և հասկացությունների սահմանումների անորոշության և (կամ) ոչ միանշանակ լինելու աստիճանը.
է) տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը սահմանելու ապահովման հնարավորությունը՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների մեթոդների օգտագործմամբ.
ը) տեխնիկական կանոնակարգով նախատեսված՝ համապատասխանության գնահատման սխեմաների և ձևերի բավարար (հավելուրդային) և հիմնավորված լինելը։
II. Գիտատեխնիկական մակարդակի գնահատման անցկացման կազմակերպումը
5. Գիտատեխնիկական մակարդակի գնահատումն անցկացվում է առնվազն հինգ տարին մեկ անգամ:
6. Գիտատեխնիկական մակարդակի գնահատումն իր մեջ է ներառում հետևյալ փուլերը (ընթացակարգերը)՝
ա) գիտատեխնիկական մակարդակի գնահատման վերաբերյալ միջոցառումների պլանի (այսուհետ՝ գնահատման պլան), դրանում փոփոխություններ կատարելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) խորհրդի կարգադրության նախապատրաստում և ընդունում.
բ) գիտատեխնիկական մակարդակի գնահատման անցկացում.
գ) գիտատեխնիկական մակարդակի գնահատման արդյունքների հիման վրա տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու (անհրաժեշտության դեպքում), ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու (անհրաժեշտության դեպքում), միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում (այսուհետ՝ ծրագիր) փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների նախապատրաստում, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի և տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու ու կատարելու և այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների պահանջների պահպանումը (անհրաժեշտության դեպքում) և դրանց ներկայացումը Հանձնաժողով։
7. Գնահատման պլանն ընդունվում է 5 տարի ժամկետով՝ անդամ պետությունների տնտեսական զարգացման մակարդակին և անդամ պետությունների տնտեսության համապատասխան ճյուղերի գիտատեխնիկական զարգացման մակարդակին Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման համապատասխանության ապահովմանը գիտատեխնիկական մակարդակի գնահատման և համակարգված մոտեցման աշխատանքների համակարգումն ապահովելու նպատակով։
Գնահատման պլանը ձևավորվում է անդամ պետությունների հետ համաձայնեցմամբ՝ տեխնիկական կանոնակարգման ոլորտում անդամ պետությունների պետական իշխանության լիազորված մարմինների կողմից Հանձնաժողով ներկայացված առաջարկությունների և Հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա։
8. Գիտատեխնիկական մակարդակի գնահատման վերաբերյալ միջոցառումների անցկացման հերթականությունը գնահատման պլանի ձևավորման ժամանակ սահմանվում է՝ հաշվի առնելով հետևյալ առաջնահերթությունները՝
ա) տեխնիկական կանոնակարգեր, որոնց ընդունման ամսաթվից անցել է ավելի քան 10 տարի․
բ) տեխնիկական կանոնակարգեր, որոնցում վերջին փոփոխությունները կատարելու ամսաթվից անցել է ավելի քան 5 տարի․
գ) տեխնիկական կանոնակարգեր, որոնց ընդունման ամսաթվից անցել է ավելի քան 5 տարի և որոնցում փոփոխություններ կատարելը նախատեսված չէ տեխնիկական կանոնակարգերի մշակման և դրանցում փոփոխությունների կատարման՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող պլանով (այսուհետ՝ մշակման պլան)․
դ) անդամ պետությունների առաջարկություններ, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգերի կիրառումը պարզաբանելու վերաբերյալ մեծ քանակությամբ դիմումների առկայության դեպքում՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկան։
9. Գիտատեխնիկական մակարդակի գնահատումն անցկացնելու ժամկետը սահմանվում է գնահատման պլանում՝ անդամ պետությունների առաջարկություններին համապատասխան և չպետք է գերազանցի 1 տարին։
Գիտատեխնիկական մակարդակի գնահատման աշխատանքների ավարտի ժամկետ է համարվում այդ գնահատման արդյունքները Հանձնաժողով ուղարկելու ամսաթիվը։
10. Գնահատման պլանում փոփոխություններ կատարվում են՝ տեխնիկական կանոնակարգման ոլորտում անդամ պետությունների պետական իշխանության լիազորված մարմինների կողմից Հանձնաժողով ներկայացված առաջարկությունների և Հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա։
11. Գնահատման պլանում նշվում են հետևյալ տեղեկությունները՝
ա) տեխնիկական կանոնակարգի անվանումը․
բ) գիտատեխնիկական մակարդակի գնահատումն անցկացնելու համար պատասխանատու անդամ պետությունը․
գ) գիտատեխնիկական մակարդակի գնահատման վերաբերյալ աշխատանքների սկզբի և ավարտի ժամկետները։
12. Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցառումների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի (այսուհետ՝ Խորհրդատվական կոմիտե) առաջարկությամբ գնահատման պլանում չներառված առանձին տեխնիկական կանոնակարգերի գիտատեխնիկական մակարդակի գնահատումը կարող է անցկացվել Հանձնաժողովի գիտատեխնիկական աշխատանքների պլանով նախատեսված՝ գիտահետազոտական աշխատանքների շրջանակներում։
Այս դեպքում գիտահետազոտական աշխատանքի տեխնիկական բնութագրերին ներկայացվող պահանջները (տեխնիկական առաջադրանքը) Հանձնաժողովի կողմից ձևավորվում են սույն կարգի III-V բաժիններով նախատեսված աշխատանքների հիման վրա։
Գիտահետազոտական աշխատանքների արդյունքները և ամփոփիչ հաշվետվությունը քննարկվում են Խորհրդատվական կոմիտեի նիստում։
13. Գնահատման պլանի կամ դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Հանձնաժողովի խորհրդի կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում՝
ա) գիտատեխնիկական մակարդակի գնահատումն անցկացնելու համար պատասխանատու անդամ պետությունը Հանձնաժողով է ներկայացնում գիտատեխնիկական մակարդակի գնահատման աշխատանքների անցկացման համար պատասխանատու պետական իշխանության մարմնի (այսուհետ՝ պատասխանատու կատարող) մասին տեղեկատվություն.
բ) մյուս անդամ պետությունները Հանձնաժողով են ներկայացնում գիտատեխնիկական մակարդակի գնահատման աշխատանքների անցկացմանը մասնակցող՝ պետական իշխանության մարմինների (այսուհետ՝ համակատարողներ) մասին տեղեկատվություն։
14. Հանձնաժողովը, սույն կարգի 13-րդ կետին համապատասխան, Միության պաշտոնական կայքում տեղադրում է անդամ պետությունների կողմից ներկայացված տեղեկատվությունը՝ դրա ստացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։
15. Սույն կարգի III և IV բաժիններով նախատեսված աշխատանքների կազմակերպումն ու ֆինանսավորումն իրականացվում են անդամ պետությունների կողմից՝ իրենց օրենսդրությանը համապատասխան։
16. Գիտատեխնիկական մակարդակի գնահատման աշխատանքների կազմակերպման և դրանց արդյունքների քննարկման ժամանակ պատասխանատու կատարողը և համակատարողները կարող են ներգրավել տնտեսության համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնող և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ իրավասություն ունեցող կազմակերպություններ, ինչպես նաև անդամ պետությունների պրոֆիլային գիտական կազմակերպությունների, արդյունաբերության ճյուղերի, բիզնես համայնքների ներկայացուցիչներին և այլ փորձագետների։
Գիտատեխնիկական մակարդակի գնահատման աշխատանքների կատարման և դրանց արդյունքների քննարկման համար կազմակերպությունների ներգրավման կարգը սահմանվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
17. Գիտատեխնիկական մակարդակի գնահատումը նախատեսում է հետևյալ աշխատանքների կատարումը՝
միջազգային փաստաթղթերում սահմանված պահանջներին տեխնիկական կանոնակարգի պահանջների համապատասխանության վերլուծություն․
անդամ պետություններում տեխնիկական կանոնակարգի կիրառման փորձի վերլուծություն՝ անդամ պետությունների տնտեսական զարգացման մակարդակին և անդամ պետությունների տնտեսության համապատասխան ճյուղերի գիտատեխնիկական զարգացման մակարդակին, ինչպես նաև դրանց միատեսակ ըմբռնումն ու կիրառումն ապահովող իրավական նորմերի հստակության, ոչ երկիմաստության և համաձայնեցվածության պահանջներին տեխնիկական կանոնակարգի պահանջների համապատասխանությունը հաստատելու նպատակով․
տեխնիկական կանոնակարգի և դրա ստանդարտների ցանկի փաստացի ազդեցության գնահատումը ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա․
Սույն կետի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված աշխատանքները կատարվում են միաժամանակ։
Սույն կետով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը՝ Միության պաշտոնական կայքում սույն կարգի 14-րդ կետին համապատասխան տեղեկատվությունը տեղադրվելու օրվանից, չպետք է գերազանցի 180 օրացուցային օրը։
18. Գիտատեխնիկական մակարդակի գնահատման աշխատանքներն ավարտվում են ամփոփիչ հաշվետվության ձևավորմամբ և Խորհրդատվական կոմիտեի նիստին այդ գնահատման արդյունքների քննարկմամբ։
19. Անդամ պետություններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում՝ գնահատման պլանով և սույն կարգով սահմանված ժամկետների պահպանումն ապահովելու համար։
20. Հանձնաժողովը պատասխանատու կատարողի կողմից Հանձնաժողով ուղարկվող գիտատեխնիկական մակարդակի գնահատման արդյունքներով հաշվետու նյութերի հիման վրա իրականացնում է գնահատման պլանի կատարման մոնիթորինգ։
Գնահատման պլանի կատարման մոնիթորինգի արդյունքները յուրաքանչյուր տարի քննարկվում են Խորհրդատվական կոմիտեի նիստին։
III. Միջազգային փաստաթղթերում սահմանված պահանջներին տեխնիկական կանոնակարգի պահանջների համապատասխանության վերլուծություն
21. Միջազգային փաստաթղթերում սահմանված պահանջներին տեխնիկական կանոնակարգի պահանջների համապատասխանության վերլուծության նպատակով՝ պատասխանատու կատարողն իրականացնում է հետևյալ աշխատանքները՝
ա) տեխնիկական կանոնակարգման օբյեկտների (օբյեկտների խմբերի) ցանկերի և պահանջների ցանկերի ձևավորում, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգում յուրաքանչյուր օբյեկտի (օբյեկտների խմբի) համար սահմանված այդպիսի պահանջներին համապատասխանության գնահատման ընթացակարգերը, այդ թվում՝ գնահատվող բնութագրերի անվանացանկի և դրանց արժեքների սահմանումը տեխնիկական կանոնակարգման յուրաքանչյուր օբյեկտի (օբյեկտների խմբի) համար՝ հաշվի առնելով գնահատումն անցկացնելու ամսաթվի դրությամբ տեխնիկական կանոնակարգի արդիական ստանդարտների ցանկերի վերլուծությունը․
բ) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համաշխարհային շուկայի ձևավորումն ու զարգացումը սահմանող երրորդ երկրների և ինտեգրացիոն միավորումների օրենսդրության, ինչպես նաև միջազգային փաստաթղթերի վերլուծություն՝ տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների (օբյեկտների խմբերի) անալոգը հանդիսացող արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջները, այդ թվում՝ նման պահանջներին համապատասխանության գնահատման ընթացակարգերը սահմանելու, արտադրանքի յուրաքանչյուր խմբի համար բնութագրերի անվանացանկը և դրանց արժեքները որոշելու, այդ պահանջների զարգացման հեռանկարները և ուղղությունները բացահայտելու, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտում չներառված՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտները (օբյեկտների խմբերը) որոշելու նպատակով։ Տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համաշխարհային շուկայի ձևավորումն ու զարգացումը սահմանող երրորդ երկրների և ինտեգրացիոն միավորումների, ինչպես նաև միջազգային փաստաթղթերի ցանկը ձևավորվում է պատասխանատու կատարողի կողմից՝ համակատարողների հետ համաձայնեցմամբ.
գ) տեխնիկական կանոնակարգում սահմանված՝ արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների (այդ թվում՝ այդ պահանջներին համապատասխանության գնահատման ընթացակարգերի), կամ ստանդարտների ցանկերում ներառված ստանդարտներում սահմանված բնութագրերի և նման արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, այդ թվում՝ սույն կետի «բ» ենթակետին համապատասխան սահմանված՝ նման պահանջների համապատասխանության գնահատման ընթացակարգերի համեմատական վերլուծություն․
դ) տեխնիկական կանոնակարգում արտադրանքի առանձին տեսակների նկատմամբ սահմանված պարտադիր պահանջների, այդ թվում՝ համապատասխանության գնահատման ընթացակարգերի փոփոխման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում՝ հաշվի առնելով սույն կետի «գ» ենթակետով նախատեսված համեմատական վերլուծության արդյունքները (անհրաժեշտության դեպքում)․
ե) ստանդարտների ցանկերում չներառված միջպետական և ազգային ստանդարտների բազայի վերլուծություն և տեխնիկական կանոնակարգի իրագործումն ապահովող ստանդարտների ցանկերի արդիականացմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստում, այդ թվում՝ հաշվի առնելով սույն կետի «դ» ենթակետում նշված հանձնարարականները (անհրաժեշտության դեպքում)։ Նշված աշխատանքների կատարման մեջ կարող են ներգրավվել ստանդարտացման համապատասխան միջպետական և ազգային տեխնիկական կոմիտեները․
զ) տեխնիկական կանոնակարգի իրագործումն ապահովող միջպետական ստանդարտների մշակման կամ ստանդարտների ցանկերում ներառված միջպետական ստանդարտներում փոփոխություններ կատարելու (վերանայելու) վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում, այդ թվում՝ հաշվի առնելով սույն կետի «դ» ենթակետում նշված հանձնարարականները (անհրաժեշտության դեպքում)։
IV. Անդամ պետություններում տեխնիկական կանոնակարգի կիրառման փորձի վերլուծություն
22. Անդամ պետություններում տեխնիկական կանոնակարգի կիրառման փորձի վերլուծությունը և համապատասխան եզրակացությունների ու հանձնարարականների ձևավորումն իրականացնում են պատասխանատու կատարողը և համակատարողները՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխության և չեղարկման կարգին համապատասխան վերջին 3 տարվա ընթացքում տեխնիկական կանոնակարգի կիրառման մոնիթորինգի արդյունքների և ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների, սպառողների, համապատասխանության գնահատման հարցերով մարմինների անկետավորման (այսուհետ՝ անկետավորում) արդյունքների հիման վրա։
23. Տեխնիկական կանոնակարգի կիրառման մոնիթորինգի արդյունքների մասին տեղեկատվությունը ձևավորում են պատասխանատու կատարողը և համակատարողները՝ հաշվի առնելով հետևյալ գործոնների վերլուծությունը՝
ա) տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման հետ կապված խոչընդոտների և սահմանափակումների առաջացման նախադրյալները․
բ) տեխնիկական կանոնակարգի դրույթների իրավական կարգավորման ամբողջականությունը և դրա նորմերի բախումը․
գ) տեխնիկական կանոնակարգում անդամ պետությունների օրենսդրության հղումային նորմերի առկայությունը և դրանց իրագործումը․
դ) տեխնիկական կանոնակարգի տեքստում իրավատեխնիկական բնույթի սխալների առկայությունը․
ե) տեխնիկական կանոնակարգի նորմերի իմաստի խեղաթյուրումը․
զ) տեխնիկական կանոնակարգի կիրառման ժամանակ ոչ իրավաչափ կամ չհիմնավորված որոշումները, գործողությունները (անգործությունը)․
է) տեխնիկական կանոնակարգի կիրառման միատեսակ փորձի առկայությունը․
ը) տեխնիկական կանոնակարգի դրույթների պարզաբանման հարցերի վերաբերյալ դիմումների քանակը և բովանդակությունը․
թ) տեխնիկական կանոնակարգի պահանջների գրանցված խախտումների քանակը և բնույթը․
ժ) անդամ պետություններում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների թիվը․
ժա) տեխնիկական կանոնակարգի ապահովվածությունը՝ իրագործման համար անհրաժեշտ ստանդարտներով և մեթոդիկաներով, ստանդարտների ցանկերի ժամանակին արդիականացումը:
24. Համակատարողները Միության պաշտոնական կայքում սույն կարգի 14-րդ կետին համապատասխան տեղեկատվությունը տեղադրվելու օրվանից սկսած 60 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանատու կատարողին են ուղարկում տեխնիկական կանոնակարգի կիրառման մոնիթորինգի արդյունքների մասին տեղեկատվություն և տեխնիկական կանոնակարգում, ստանդարտների ցանկերում, տեխնիկական կանոնակարգի կիրառման հայտնաբերված խնդիրների վերացումն ապահովող փոփոխությունների ծրագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ (առկայության դեպքում)։
25. Անկետավորումն իրականացվում է տեխնիկական կանոնակարգի պարտադիր պահանջների կիրառման, այդ թվում՝ դրանց իրականացման ժամանակ դժվարություններ առաջացնող հետևյալ հարցերով՝
ա) տեխնիկական կանոնակարգում օգտագործվող հասկացությունների բավարար (հավելուրդային), հստակ (ճշգրիտ) լինելը՝ դրա պահանջների և դրույթների միանշանակ ընկալման համար.
բ) տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտի սահմանման ճշտությունը.
գ) արտադրանքին ներկայացվող պահանջների բավարար (հավելուրդային) և հիմնավորված լինելը, այդ թվում՝ էներգետիկ արդյունավետության և ռեսուրսախնայողության ապահովման մասով.
դ) տեխնիկական կանոնակարգում սահմանված ցուցանիշների ապահովվածությունը հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդներով.
ե) արտադրանքի մակնշմանը ներկայացվող պահանջների բավարար (հավելուրդային) լինելը, այդ թվում՝ սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունների կանխարգելման մասով.
զ) տեխնիկական կանոնակարգով նախատեսված համապատասխանության գնահատման սխեմաների և ձևերի բավարար (հավելուրդային) լինելը.
է) անհրաժեշտ փորձարկման բազայով ապահովվածությունը.
ը) արտադրանքի, այդ թվում՝ երրորդ երկրներ մատակարարման հետ կապված դժվարությունները, որոնք պայմանավորված են երրորդ երկրներում տվյալ արտադրանքի նկատմամբ տարբերվող պարտադիր պահանջներով.
թ) տեխնիկական կանոնակարգում պարունակվող՝ անդամ պետությունների օրենսդրության հղումային նորմերը, որոնք խոչընդոտներ են ստեղծում Միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում ապրանքների ազատ տեղաշարժի և անդամ պետությունների շուկաներ դրանց հասանելիության համար.
ժ) պատասխանատու կատարողի կողմից անկետայում ներառված այլ հարցեր՝ կապված տեխնիկական կանոնակարգի առանձնահատկությունների հետ։
26. Անդամ պետություններում անկետավորման անցկացումն ապահովելու նպատակով պատասխանատու կատարողը Միության պաշտոնական կայքում սույն կարգի 14-րդ կետին համապատասխան տեղեկատվություն տեղադրելու օրվանից սկսած 10 աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է սույն կարգի 25-րդ կետում նշված հարցերը պարունակող անկետան (այսուհետ՝ անկետա), այն ուղարկում է համակատարողներին և տեղադրում իր կայքում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում, նշելով անկետավորում անցկացնելու այն ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը, որի ընթացքում ընդունվում են անկետաները, ինչպես նաև լրացված անկետան ներկայացնելու եղանակը (համապատասխան ծառայության օգտագործմամբ, թղթային կրիչներով՝ անկետայում նշված հասցեով և (կամ) էլեկտրոնային եղանակով՝ անկետայում նշված էլեկտրոնային փոստի հասցեով) և հասցեն:
27. Համակատարողները անկետան ստանալու օրվանից սկսած 5 աշխատանքային օրվա ընթացքում այն տեղադրում են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի իրենց կայքերում՝ նշելով սույն կարգի 26-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:
28. Պատասխանատու կատարողը և համակատարողները՝ յուրաքանչյուրն իր անդամ պետությունում, անկետայի տեղադրման հասցեի, անկետավորման անցկացման ժամկետի, ինչպես նաև լրացված անկետան ներկայացնելու եղանակի և հասցեի վերաբերյալ տեղեկացնում են՝
Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի կողմից նշանակված գործարար համայնքի համակարգողներին.
գործարար համայնքի, սպառողների միությունների, համապատասխանության գնահատման հարցերով մարմինների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, այլ անկախ փորձագետների։
Անկետավորման ժամկետը՝ նշված անձանց անկետավորման անցկացման մասին տեղեկացնելու օրվանից սկսած, կազմում է առնվազն 40 աշխատանքային օր։
29. Անկետավորում անցկացնելու մասին տեղեկատվությունը (կցելով անկետան և նշելով սույն կարգի 26-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը) պատասխանատու կատարողն ուղարկում է Հանձնաժողով:
Նշված տեղեկատվությունն ստացվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովն այն տեղադրում է Միության պաշտոնական կայքում։
Հանձնաժողովը անկետավորումն ավարտվելու պլանավորվող ամսաթվից ոչ ուշ պատասխանատու կատարողին է ուղարկում անդամ պետություններում տեխնիկական կանոնակարգի կիրառման փորձի վերաբերյալ, այդ թվում՝ վերջին 3 տարվա ընթացքում Հանձնաժողովում ստացված անդամ պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց, պետական իշխանության մարմինների՝ տեխնիկական կանոնակարգի դրույթների պարզաբանման վերաբերյալ հարցումների մասին տեղեկատվությունը (առկայության դեպքում), կցելով Հանձնաժողովում ստացված լրացված անկետաները, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների նախագծի) վերաբերյալ արձագանքների ամփոփագրերը (առկայության դեպքում) և տեխնիկական կանոնակարգի նախագծի (տեխնիկական կանոնակարգում կատարվող փոփոխությունների նախագծի) վերաբերյալ Հանձնաժողովի կողմից անցկացված կարգավորող ազդեցության գնահատման արդյունքները (առկայության դեպքում)։
30. Պատասխանատու կատարողը և համակատարողները, յուրաքանչյուրն իր անդամ պետությունում, անկետավորման արդյունքների և անկետավորման ընթացքում ստացված առաջարկությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն է ձևավորում՝ ըստ թիվ 1 հավելվածի ձևի (այսուհետ՝ ամփոփ տեղեկատվություն):
31. Համակատարողները, անկետավորումն ավարտվելու օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում, պատասխանատու կատարողին են ուղարկում ամփոփ տեղեկատվությունը՝ կցելով ստացված անկետաները:
32. Սույն կարգի 23-րդ կետով նախատեսված՝ տեխնիկական կանոնակարգի կիրառման մոնիթորինգի արդյունքների և ամփոփ տեղեկատվության վերլուծության հիման վրա պատասխանատու կատարողը եզրահանգումներ է ձևավորում տեխնիկական կանոնակարգի այն պարտադիր պահանջների կիրառման հարցերի վերաբերյալ, որոնք դժվարություններ են առաջացնում դրանց իրագործման ընթացքում։
V. Ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա տեխնիկական կանոնակարգի փաստացի ազդեցության գնահատումը
33. Ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա տեխնիկական կանոնակարգի փաստացի ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացության (այսուհետ՝ փաստացի ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացություն) նախապատրաստման նպատակով պատասխանատու կատարողը վերջին համակատարողից սույն կարգի 31-րդ կետին համապատասխան ամփոփ տեղեկատվություն ստանալու օրվանից սկսած 10 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողով է ուղարկում նշված կետով նախատեսված անկետաները և ամփոփ տեղեկատվությունը։
34. Փաստացի ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացության նախապատրաստումն իրականացնում է Հանձնաժողովը։
Փաստացի ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացություն նախապատրաստելու նպատակով Հանձնաժողովի դեպարտամենտը, որի գործունեության ոլորտին են վերաբերում տեխնիկական կանոնակարգման հարցերը, սույն կարգի 33-րդ կետում նշված նյութերն ստացվելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է դրանք Հանձնաժողովի դեպարտամենտ, որի գործունեության ոլորտը ներառում է ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմաններին վերաբերող հարցեր:
Հանձնաժողովի դեպարտամենտը, որի գործունեության ոլորտը ներառում է ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմաններին վերաբերող հարցերը, պատասխանատու կատարողի և Հանձնաժողովի այն դեպարտամենտի մասնակցությամբ, որի գործունեության ոլորտին են վերաբերում տեխնիկական կանոնակարգման հարցերը, սույն կարգի 33-րդ կետում նշված նյութերն ստացվելու օրվանից սկսած 15 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է փաստացի ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացության նախապատրաստումը:
Փաստացի ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացությունը ստորագրում է Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումն անցկացնելու հարցերով աշխատանքային խմբի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում՝ ղեկավարի տեղակալը։
35. Հանձնաժողովի դեպարտամենտը, որի գործունեության ոլորտը ներառում է ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմաններին վերաբերող հարցեր, փաստացի ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացությունը ստորագրվելու օրվանից սկսած 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ եզրակացության պատճենն ուղարկում է Հանձնաժողովի դեպարտամենտ, որի գործունեության ոլորտին են վերաբերում տեխնիկական կանոնակարգման հարցերը:
36. Հանձնաժողովը փաստացի ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացությունն ստորագրվելու օրվանից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օր հետո այն տեղադրում է Միության պաշտոնական կայքում և դրա պատճենն ուղարկում է պատասխանատու կատարողին և համակատարողներին՝ գիտատեխնիկական մակարդակի գնահատման արդյունքների վերաբերյալ ամփոփիչ հաշվետվությունը (այսուհետ՝ ամփոփիչ հաշվետվություն) նախապատրաստելու ժամանակ հաշվի առնելու համար։
VI. Ամփոփիչ հաշվետվության ձևավորումը և գիտատեխնիկական մակարդակի գնահատման արդյունքների քննարկումը
37. Սույն կարգի III-V բաժիններով նախատեսված աշխատանքների արդյունքներով պատասխանատու կատարողը ձևավորում է ամփոփիչ հաշվետվությունը՝ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված կառուցվածքին համապատասխան։
38. Ամփոփիչ հանձնարարականները ամփոփիչ հաշվետվությունում ներառվելու համար ձևավորվում են՝ հաշվի առնելով սույն կարգի 21-րդ կետի «դ» և «զ» ենթակետերով նախատեսված հանձնարարականները, սույն կարգի 32-րդ կետով նախատեսված՝ տեխնիկական կանոնակարգի պարտադիր այն պահանջների կիրառման հարցերի վերաբերյալ եզրակացությունները, որոնք դժվարություններ են առաջացնում դրանց իրագործան ժամանակ, և փաստացի ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացությունը։
39. Պատասխանատու կատարողը ամփոփիչ հաշվետվությունը Հանձնաժողով է ուղարկում էլեկտրոնային եղանակով և թղթային կրիչով՝ անդամ պետություններում դրա քննարկումը կազմակերպելու համար։
40. Հանձնաժողովն ամփոփիչ հաշվետվությունն ստանալու օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է այն և դրա բովանդակության և կառուցվածքի մեջ հայտնաբերված անհամապատասխանությունների բացակայության դեպքում ամփոփիչ հաշվետվությունն ուղարկում է համակատարողներին՝ քննարկման և համաձայնեցման համար:
Այն դեպքում, երբ Հանձնաժողովի կողմից ստացված ամփոփիչ հաշվետվության քննարկման ընթացքում հայտնաբերվել է դրա անհամապատասխանությունը սույն կարգի թիվ 2 հավելվածով նախատեսված կառուցվածքին, Հանձնաժողովը եզրակացություն է նախապատրաստում և այն ուղարկում է պատասխանատու կատարողին՝ եզրակացությունն ստանալու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում դրա լրամշակման և հետագայում Հանձնաժողով ներկայացնելու նպատակով:
41. Համակատարողները ամփոփիչ հաշվետվությունն ստանալու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում են դրա քննարկումը և Խորհրդատվական կոմիտեի նիստին ամփոփիչ հաշվետվության քննարկման հնարավորության վերաբերյալ դիրքորոշման ուղարկումը Հանձնաժողով, իսկ դիտողությունների առկայության դեպքում՝ դրանք ներկայացնում են Հանձնաժողով:
Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում պատասխանատու կատարողի հետ համատեղ կազմակերպում է համակատարողների մասնակցությամբ համաձայնեցման խորհրդակցության անցկացում՝ ամփոփիչ հաշվետվության վերաբերյալ ներկայացված դիտողությունները քննարկելու համար, որի արդյունքներով, պատասխանատու կատարողը լրամշակում է ամփոփիչ հաշվետվությունը և, խորհրդակցությունն անցկացնելու օրվանից ոչ ուշ, քան 30 աշխատանքային օր հետո, այն ներկայացնում է Հանձնաժողով՝ Խորհրդատվական կոմիտեի նիստին քննարկելու համար:
42. Ամփոփիչ հաշվետվությունը քննարկվում է Խորհրդատվական կոմիտեի հերթական նիստին։
Քննարկման արդյունքներով Խորհրդատվական կոմիտեն որոշում է ընդունում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման հնարավորության մասին, որը ձևակերպվում է արձանագրությամբ։
Անհրաժեշտության դեպքում Խորհրդատվական կոմիտեի կողմից սահմանված ժամկետի ընթացքում պատասխանատու կատարողն իրականացնում է ամփոփիչ հաշվետվության լրամշակումը և դրա ուղարկումը Հանձնաժողով։
Հանձնաժողովն ամփոփիչ հաշվետվությունը տեղադրում է Միության պաշտոնական կայքում։
43. Պատասխանատու կատարողը Միության պաշտոնական կայքում ամփոփիչ հաշվետվության հրապարակման օրվանից սկսած 60 աշխատանքային օրվա ընթացքում, դրանում համապատասխան առաջարկությունների առկայության դեպքում, նախապատրաստում և Հանձնաժողով է ուղարկում՝
ա) անդամ պետության առաջարկությունը մշակման պլանում փոփոխություններ կատարելու մասին, որոնք նախատեսում են տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու նախագծի մշակում՝ տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգին համապատասխան
բ) անդամ պետության առաջարկությունը տեխնիկական կանոնակարգի իրագործումն ապահովող ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին՝ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերի մշակման և ընդունման՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգին համապատասխան, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի և միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկերի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման և կատարման ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կանոնները պարունակող ազգային (պետական) ստանդարտների ցանկերի պահանջների պահպանումը.
գ) անդամ պետության առաջարկությունը ծրագրում փոփոխություններ կատարելու մասին՝ հաշվի առնելով Հանձնաժողովի կողմից սահմանվող՝ Միության շրջանակներում ստանդարտացման ոլորտում աշխատանքների համակարգման կարգը։
44. Գիտատեխնիկական մակարդակի գնահատման արդյունքները կարող են օգտագործվել մշակման պլանով նախատեսված փոփոխությունները տեխնիկական կանոնակարգում կատարելու վերաբերյալ իրականացվող աշխատանքների շրջանակներում։
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական միության՝ ուժի մեջ մտած տեխնիկական կանոնակարգերի գիտատեխնիկական մակարդակի և դրանց ստանդարտների ցանկերի պարտադիր պարբերական գնահատում անցկացնելու կարգի |
(ձև)
ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՎ ԴՐԱ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆԿԵՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՆԿԵՏԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
__________________________________________________________________
(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության անվանումը)
__________________________________________________________________
(Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի անվանումը)
I. Անկետայում պարունակվող հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը
Հարցի համարը և անկետայի համաձայն դրա ձևակերպումը |
Պատասխանի բովանդակությունը |
Անկետան լրացրած անձի մասին տեղեկատվությունը |
Քննարկման արդյունքների վերաբերյալ մեկնաբանությունը |
1 |
2 |
3 |
4 |
II. Այլ առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվությունը
Անկետայով չնախատեսված այլ առաջարկությունները |
Առաջարկության բովանդակությունը |
Անկետան լրացրած անձի մասին տեղեկատվությունը |
Քննարկման արդյունքների վերաբերյալ մեկնաբանությունը |
1 |
2 |
3 |
4 |
|
|
| |
|
_____________________________ (պատասխանատու կատարողի (համակատարողի լիազորված պաշտոնատար անձի պաշտոնը) |
___________ (ստորագրություն) |
____________________ (անվան սկզբնատառերը, ազգանունը)
«__ »_______20__թվականի |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական միության՝ ուժի մեջ մտած տեխնիկական կանոնակարգերի գիտատեխնիկական մակարդակի և դրանց ստանդարտների ցանկերի պարտադիր պարբերական գնահատում անցկացնելու կարգի |
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՎ ԴՐԱ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
I. Բովանդակությունը
Բովանդակությունը ներառում է ներածությունը, բոլոր բաժինների և ենթաբաժինների համարները և անվանումները, եզրակացությունը, օգտագործված աղբյուրների ցանկը և հավելվածների անվանումները (դրանց առկայության դեպքում)՝ նշելով այն էջերի համարները, որոնցից սկսվում են այդ կառուցվածքային տարրերը։
Ենթաբաժինների համարները և անվանումները բերվում են բաժինները նշելու տողի հետ համեմատ 2 անգամ ավելի մեծ պարբերության ազատ տեղից։ Կետերի համարները բերվում են բաժինները նշելու տողի հետ համեմատ 4 անգամ ավելի մեծ պարբերության ազատ տեղից ։
Անհրաժեշտության դեպքում երկրորդ (հաջորդ) տողում բաժնի, ենթաբաժնի, հավելվածի անվանման շարունակությունը հավասարեցվում է այդ անվանման առաջին տողին:
Եթե ամփոփիչ հաշվետվությունը բաղկացած է 2 և ավելի գրքերից, ապա դրանցից յուրաքանչյուրում բերվում է իր բովանդակությունը: Ընդ որում՝ առաջին գրքում բերվում է ամբողջ ամփոփիչ հաշվետվության բովանդակությունը՝ գրքերի համարների նշմամբ, իսկ հաջորդ գրքերում՝ միայն համապատասխան գրքի բովանդակությունը։
Թույլատրվում է առաջին գրքում հերթական գրքերի բովանդակության փոխարեն նշել դրանց անվանումները։
II. Հապավումների ցանկը
Հապավումների ցանկն սկսվում է հետևյալ բառերով՝ «Սույն ամփոփիչ հաշվետվության մեջ օգտագործվում են հետևյալ հապավումները՝»։
Եթե ամփոփիչ հաշվետվության մեջ օգտագործվում է պարզաբանում պահանջող 3-ից ավելի պայմանական նշագիր (ներառյալ բառերի և բառակապակցությունների հատուկ հապավումները, ֆիզիկական մեծությունների միավորների նշագրերը և այլ հատուկ պայմանանշաններ), ապա կազմվում է դրանց ցանկը, որում յուրաքանչյուր նշագրի համար բերվում են անհրաժեշտ տեղեկություններ։
Թույլատրվում է սահմանումները և հապավումները բերել մեկ կառուցվածքային տարրով՝ «Սահմանումներ և հապավումներ»։
Եթե ամփոփիչ հաշվետվության մեջ օգտագործվում է 3-ից պակաս պայմանական նշագիր, ապա առանձին ցուցակ չի կազմվում, և անհրաժեշտ տեղեկությունները նշվում են ամփոփիչ հաշվետվության տեքստում կամ ծանոթագրություններում՝ առաջին հիշատակման ժամանակ։
III. Ներածություն
Ներածությունը պարունակում է լուծվող գիտատեխնիկական խնդրի ներկա վիճակի գնահատումը, աշխատանքների կատարման համար հիմքն ու ելակետային տվյալները, աշխատանքների կատարման անհրաժեշտության հիմնավորումը։ Ներածության մեջ արտացոլվում են աշխատանքի արդիականությունն ու նորությունը, տվյալ աշխատանքի կապը մյուս աշխատանքների հետ (առկայության դեպքում)։
IV. Ամփոփիչ հաշվետվության հիմնական մասը
Ամփոփիչ հաշվետվության հիմնական մասը պարունակում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 100 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության՝ ուժի մեջ մտած տեխնիկական կանոնակարգերի գիտատեխնիկական մակարդակի և դրանց ստանդարտների ցանկերի պարտադիր պարբերական գնահատում անցկացնելու կարգի III-V բաժիններով նախատեսված՝ կատարված աշխատանքների նկարագրությունը, ինչպես նաև ստացված արդյունքները և եզրահանգումները ամփոփիչ հաշվետվության հետևյալ կետերի մասով՝
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) տեխնիկական կանոնակարգման օբյեկտների (օբյեկտների խմբերի) և յուրաքանչյուր օբյեկտի (օբյեկտների խմբի) համար սահմանված պահանջների ցանկերը և այդ տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկերում ներառված ստանդարտներով նշված պահանջների ապահովվածության վերլուծության արդյունքները, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգով նախատեսված համապատասխանության գնահատման ընթացակարգերը.
տեխնիկական կանոնակարգման յուրաքանչյուր օբյեկտի (օբյեկտների խմբի) համար գնահատվող բնութագրերի և դրանց արժեքների անվանացանկը՝ հաշվի առնելով գնահատումն անցկացնելու ամսաթվի դրությամբ տեխնիկական կանոնակարգի ստանդարտների արդիական ցանկերի վերլուծությունը.
տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համաշխարհային շուկայի ձևավորումն ու զարգացումը սահմանող երրորդ երկրների և ինտեգրացիոն միավորումների օրենսդրության, ինչպես նաև միջազգային փաստաթղթերի վերլուծություն՝ տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների (օբյեկտների խմբերի) համարժեքը հանդիսացող արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջները սահմանելու նպատակով, այդ թվում՝ այդ պահանջներին համապատասխանության գնահատման ընթացակարգերի, արտադրանքի յուրաքանչյուր խմբի համար բնութագրերի անվանացանկի և դրանց արժեքների որոշման, այդ պահանջների զարգացման հեռանկարների և ուղղությունների բացահայտման, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգի կիրառման ոլորտում չներառված տեխնիկական կանոնակարգման օբյեկտների (օբյեկտների խմբերի) վերլուծություն.
երրորդ երկրների և ինտեգրացիոն միավորումների օրենսդրությամբ սահմանված՝ արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգում սահմանված այդ պահանջներին համապատասխանության գնահատման ընթացակարգերի կամ տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկերում ներառված ստանդարտներում սահմանված բնութագրերի և այդ արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, այդ թվում՝ այդ պահանջներին համապատասխանության գնահատման ընթացակարգերի համեմատական վերլուծություն, որոնք սահմանում են տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համաշխարհային շուկայի ձևավորումն ու զարգացումը, ինչպես նաև միջազգային փաստաթղթերում՝ հաշվի առնելով դրանց զարգացման հեռանկարային ուղղությունները։ Բերվում են տեխնիկական կանոնակարգում արտադրանքի առանձին տեսակների համար սահմանված պարտադիր պահանջների, այդ թվում՝ համապատասխանության գնահատման ընթացակարգերի փոփոխության վերաբերյալ առաջարկություններ (անհրաժեշտության դեպքում)
տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկերում չներառված միջպետական և ազգային ստանդարտների գոյություն ունեցող բազայի վերլուծություն՝ տեխնիկական կանոնակարգում արտադրանքի առանձին տեսակների համար սահմանված պարտադիր պահանջների փոփոխության վերաբերյալ առաջարկությունները որոշելու նպատակով։ Բերվում են տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկերի արդիականացման, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգի իրագործումն ապահովող միջպետական ստանդարտների մշակման կամ տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկերում ներառված միջպետական ստանդարտներում փոփոխություններ կատարելու (վերանայելու) վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում՝ հաշվի առնելով տեխնիկական կանոնակարգում արտադրանքի առանձին տեսակների համար սահմանված պարտադիր պահանջների փոփոխության վերաբերյալ հանձնարարականները (անհրաժեշտության դեպքում).
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում տեխնիկական կանոնակարգի կիրառման մոնիթորինգի մասին տեղեկատվության և տեխնիկական կանոնակարգի կիրառմանը վերաբերող բացահայտված հարցերի վերացումն ապահովող՝ տեխնիկական կանոնակարգում, դրան կից ստանդարտների ցանկերում, միջպետական ստանդարտների մշակման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին ստացված առաջարկությունների վերլուծություն.
ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների, սպառողների, համապատասխանության գնահատման հարցերով մարմինների անկետավորման արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության վերլուծություն.
տեխնիկական կանոնակարգի փաստացի ազդեցության և դրա ստանդարտների ցանկերի գնահատման վերաբերյալ եզրակացության վերլուծությունը ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա.
արտադրանքի առանձին տեսակների նկատմամբ պարտադիր պահանջների, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգում այդպիսի պահանջներին համապատասխանության գնահատման սահմանված ընթացակարգերի (անհրաժեշտության դեպքում) փոփոխության վերաբերյալ վերջնական առաջարկություններ.
տեխնիկական կանոնակարգի իրագործումն ապահովող ստանդարտների ցանկերի արդիականացման վերաբերյալ վերջնական առաջարկություններ, այդ թվում՝ հաշվի առնելով տեխնիկական կանոնակարգում առաջարկվող փոփոխությունները (անհրաժեշտության դեպքում).
տեխնիկական կանոնակարգի իրագործումն ապահովող միջպետական ստանդարտների մշակման կամ տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկերում ներառված միջպետական ստանդարտներում փոփոխություններ (վերանայում) կատարելու վերաբերյալ վերջնական առաջարկություններ, այդ թվում՝ հաշվի առնելով տեխնիկական կանոնակարգում առաջարկվող փոփոխությունները (անհրաժեշտության դեպքում)։
V. Եզրակացությունը
Եզրակացությունը պարունակում է համառոտ եզրահանգումներ՝ կատարված աշխատանքների արդյունքների, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգի պահանջների բավարար (ոչ բավարար) կամ հավելուրդային լինելու վերաբերյալ։
VI. Օգտագործված աղբյուրների ցանկը
Ցանկը պարունակում է տեղեկություններ ամփոփիչ հաշվետվություն կազմելու ժամանակ օգտագործված աղբյուրների վերաբերյալ։ Օգտագործված աղբյուրների ցանկը ներառում է հաշվետվություն կազմելու ժամանակ օգտագործված փաստաթղթերի մատենագիտական հղումներ, որոնք ձևակերպվում են արաբական թվերով՝ քառակուսի փակագծերում։
VII. Հավելվածները
Հավելվածներում ներառվում են կատարված աշխատանքի հետ կապված ամփոփիչ հաշվետվության տեքստը լրացնող հետևյալ նյութերը, եթե դրանք չեն կարող ներառվել հաշվետվության հիմնական մասում՝
հաշվետվության լրացուցիչ նյութեր (անկետաներ, ամփոփ տեղեկատվություն՝ անկետավորման արդյունքների վերաբերյալ, փաստացի ազդեցության գնահատման եզրակացություն և այլն).
օժանդակ տվյալներ պարունակող աղյուսակներ (թվերով).
օժանդակ բնույթի պատկերազարդումներ։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: