ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտ 2025 թվականի թիվ 28-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է`
1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 169-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Բաժին 1 խումբ 6 դաս 1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված «5112» (Պարտադիր վճարներ) «5500,0» թիվը փոխարինել «10500.0» թվով:
2) Բաժին 2 խումբ 5 դաս 1 (Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)) հոդված «4841» (Բնական աղետներից առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում) «0,0» թիվը փոխարինել «5000,0» թվով:
3) Բաժին 5 խումբ 6 դաս 1 (Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող )) հոդված «4239» (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) «0,0» թիվը փոխարինել «1500.0» թվով:
4) Բաժին 8 խումբ 4 դաս 2 (Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ) հոդված «4819» (Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին) «1500,0» թիվը փոխարինել «1700.0» թվով:
5) Բաժին 11 խումբ 1 դաս 1 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված «4891» (Պահուստային միջոցներ) «229515,5» թիվը փոխարինել «217815,5» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -12 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ
ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ
ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ
ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ
ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ
ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ
ՂԱՐԻԲՅԱՆ ԳՐԻԳՈՐ
ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ
ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2025 թվական:
