ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2022 թվականի |
թիվ 134 |
քաղ. Մոսկվա |
ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Այն պարարտանյութերը, որոնք որպես հիմնական կազմող բաղադրիչներ պարունակում են մի քանի սննդարար նյութեր (ազոտ, ֆոսֆոր կամ կալիում)՝ այլ նյութերի (օրինակ՝ աճի հորմոնների, միկրոտարրերի) ավելացմամբ, կիրառվում են բույսերի սնուցման և հողի բերրիության բարձրացման համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3105 ապրանքային դիրքում:
2. Այն միկրոպարարտանյութերը, որոնք որպես հիմնական կազմող բաղադրիչներ պարունակում են միկրոտարրեր (օրինակ՝ բոր), ինչպես նաև հիմնական բաղադրիչներից ավելի քիչ քանակությամբ մեկ կամ մի քանի սննդարար նյութեր (ազոտ, ֆոսֆոր, կալիում), նպաստում են սերմերի ծլմանը և բույսերի աճին՝ լրացնելով բույսերում առանձին միկրոտարրերի պակասը, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3824 ապրանքային դիրքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|