Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 6
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.02.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.01.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2020 թվականի

թիվ 6

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ  17-րդ կետերին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումների մեջ կատարել փոփոխություններ` հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի հունվարի 14-ի

 թիվ 6 որոշում

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումների մեջ կատարվող

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունիսի 25-ի ««Մաքսային միության միասնական մաքսային տարածք ներմուծվող` ժամկետանց, փչացած կամ վթարի, կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով վնասված ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդների կիրառման առանձնահատկությունների մասին» հիմնադրույթը հաստատելու մասին» թիվ 145 որոշման մեջ`

ա) անվանման մեջ «Մաքսային միության միասնական մաքսային տարածք» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք» բառերով.

բ) նախաբանի մեջ ««Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրի 1-ին հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությանը» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 17-րդ կետին» բառերով.

գ) 1-ին կետում «Մաքսային միության միասնական մաքսային տարածք» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք» բառերով.

դ) նշված որոշմամբ հաստատված` «Մաքսային միության միասնական մաքսային տարածք ներմուծվող` ժամկետանց, փչացած կամ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով վնասված ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդների կիրառման առանձնահատկությունների մասին» հիմնադրույթի մեջ`

անվանման մեջ «Մաքսային միության միասնական մաքսային տարածք» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք» բառերով.

1-ին կետում «Մաքսային միության միասնական մաքսային տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրով (այսուհետ`Համաձայնագիր)» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) մաքսային տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 5-րդ գլխով» բառերով.

3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Վնասված ապրանքների մաքսային արժեքը որոշվում է Օրենսգրքի 39-րդ հոդվածով սահմանված` ներմուծվող ապրանքների հետ գործարքի արժեքի վերաբերյալ մեթոդով (մեթոդ 1), եթե այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը վերանայվել է վաճառողի կողմից, և այդ գնի փոփոխությունը հաստատվել է փաստաթղթերով (օրինակ` արտաքին տնտեսական պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագրով), նոր հաշիվ-ապրանքագրով (ինվոյսով), ինչպես նաև եթե պահպանվել են Օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված պայմանները:».

4-րդ կետում «Համաձայնագրի 6-8-րդ և 10-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «Օրենսգրքի 41-43-րդ և 45-րդ հոդվածներով» բառերով, «Համաձայնագրով» բառը փոխարինել «Օրենսգրքի 5-րդ գլխով» բառերով.

5-րդ կետում «Համաձայնագրի 6-րդ և 7-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «Օրենսգրքի 41-րդ և 42-րդ հոդվածներով» բառերով, «Մաքսային միության միասնական մաքսային տարածք» բառերը փոխարինել «Միության մաքսային տարածք» բառերով.

6-րդ կետում`

առաջին պարբերության մեջ «Համաձայնագրի 8-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Օրենսգրքի 43-րդ հոդվածով» բառերով.

երկրորդ և երրորդ պարբերություններում «Մաքսային միության միասնական մաքսային տարածք» համապատասխան հոլովով բառերը փոխարինել «Միության մաքսային տարածք» համապատասխան հոլովով բառերով, «հատել են Մաքսային միության մաքսային սահմանը» բառերը փոխարինել «ներմուծվել են Միության մաքսային տարածք» բառերով.

8-րդ կետում`

առաջին պարբերության մեջ «Համաձայնագրի 10-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Օրենսգրքի 45-րդ հոդվածով» բառերով, «Մաքսային միության միասնական մաքսային տարածքում» բառերը փոխարինել «Միության մաքսային տարածքում» բառերով, «Համաձայնագրի» բառը փոխարինել «Օրենսգրքի 5-րդ գլխի» բառերով.

երկրորդ պարբերության մեջ «ճկուն կիրառմամբ» բառերը փոխարինել «ճկուն կիրառման միջոցով» բառերով.

երրորդ պարբերության մեջ «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի» բառերը փոխարինել «Միության» բառով:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի օգոստոսի 27-ի ««Մաքսային միության մաքսային սահմանով չհայտարարագրմամբ տեղափոխված ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդների կիրառման առանձնահատկությունների մասին» հիմնադրույթը հաստատելու մասին» թիվ 180 որոշման մեջ`

ա) անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

««Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքների մաքսային արժեքը որոշելու առանձնահատկությունների մասին» հիմնադրույթը հաստատելու մասին».

բ) նախաբանի մեջ ««Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրի 1-ին հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությանը» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 6-րդ կետին» բառերով.

գ) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հաստատել կից ներկայացվող`«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքների մաքսային արժեքը որոշելու առանձնահատկությունների մասին» հիմնադրույթը:».

դ) սույն որոշմամբ հաստատված` «Մաքսային միության մաքսային սահմանով չհայտարարագրմամբ տեղափոխված ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդների կիրառման առանձնահատկությունների մասին» հիմնադրույթում`

անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

««Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքների մաքսային արժեքը որոշելու առանձնահատկությունների մասին» հիմնադրույթ».

տեքստում «Մաքսային միության միասնական մաքսային տարածք» համապատասխան հոլովով բառերը փոխարինել «Միության մաքսային տարածք» համապատասխան հոլովով բառերով.

1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Սույն հիմնադրույթով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) մաքսային տարածք չհայտարարագրմամբ ներմուծված և Միության մաքսային տարածքում, այդ թվում` մաքսային հսկողություն իրականացնելու ընթացքում, հայտնաբերված ապրանքների (այսուհետ՝ չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքներ) նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 56-րդ հոդվածին և 72-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման նպատակներով ապրանքների մաքսային արժեքը որոշելու առանձնահատկությունները:

Սույն հիմնադրույթը կիրառվում է նաև չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքների մաքսային արժեքը որոշելիս` մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերն այն անձի կողմից կամովին վճարելու դեպքում, որի մոտ հայտնաբերվել են այդ ապրանքները:

2. Չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքների մաքսային արժեքը որոշվում է Օրենսգրքի 5-րդ գլխին համապատասխան` հաշվի առնելով սույն հիմնադրույթի 3-8-րդ կետերով սահմանված առանձնահատկությունները:».

3-րդ կետում`

առաջին պարբերության մեջ «անօրինական ներմուծված ապրանքների» բառերը փոխարինել «չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքների,» բառերով, «Համաձայնագրով» բառը փոխարինել «Օրենսգրքի 5-րդ գլխով» բառերով, «Համաձայնագրի 4-րդ, 6-10-րդ հոդվածներին» բառերը փոխարինել «Օրենսգրքի 39-րդ, 41-44-րդ հոդվածներին» բառերով.

երկրորդ պարբերության մեջ «անօրինական ներմուծված ապրանքների» բառերը փոխարինել «չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքների» բառերով.

երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելու ամսաթիվը.».

վեցերորդ պարբերության մեջ «վճարման» բառը փոխարինել «մատակարարման» բառով.

իններորդ պարբերության մեջ «անօրինական ներմուծված ապրանքներին» բառերը փոխարինել «չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքներին» բառերով.

4-րդ կետում`

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Այն դեպքում, երբ սահմանված չեն Միության մաքսային տարածք չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքների ներմուծման այնպիսի հանգամանքներ, որոնք թույլ կտան կիրառել Օրենսգրքի 39-րդ, 41-44-րդ հոդվածներով սահմանված` ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդները, չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքների մաքսային արժեքը որոշվում է Օրենսգրքի 45-րդ հոդվածով սահմանված պահուստային մեթոդով (մեթոդ 6)` հաշվի առնելով սույն հիմնադրույթի 5-7-րդ կետերով սահմանված առանձնահատկությունները:».

երկրորդ պարբերության մեջ «անօրինական ներմուծված ապրանքների» բառերը փոխարինել «չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքների» բառերով, «Համաձայնագրով» բառը փոխարինել «Օրենսգրքի 38-րդ հոդվածի 15-րդ կետով» բառերով.

5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5. Այն դեպքում, երբ անհնար է սահմանել չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքների` Միության մաքսային տարածք ներմուծման ամսաթիվը, դրանց մաքսային արժեքը որոշելու նպատակների համար այդ ամսաթիվն է համարվում այդ ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելու փաստի հայտնաբերման ամսաթիվը:

Այն դեպքում, երբ բացակայում են տեղեկություններն այն մասին, թե ինչ վիճակում են չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքները ներմուծվել Միության մաքսային տարածք, դրանց մաքսային արժեքը որոշելու նպատակների համար այդ ապրանքները դիտվում են որպես Միության մաքային տարածք այնպիսի վիճակում ներմուծված ապրանքներ, ինչպիսի վիճակում դրանք եղել են Միության մաքսային տարածք դրանց ներմուծման փաստը հայտնաբերելու օրվա դրությամբ:».

6-րդ կետում`

առաջին պարբերության մեջ «անօրինական ներմուծված ապրանքների» բառերը փոխարինել «չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքների» բառերով.

երկրորդ պարբերության մեջ «անօրինական ներմուծված ապրանքները» բառերը փոխարինել «չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքները» բառերով, «հատել են Մաքսային միության մաքսային սահմանը» բառերը փոխարինել «ներմուծվել են Միության մաքսային տարածք» բառերով.

երրորդ պարբերության մեջ «Համաձայնագրի 4-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Օրենսգրքի 39-րդ հոդվածով» բառերով, «Մաքսային միության» բառերը փոխարինել «Միության» բառով, «անօրինական ներմուծված ապրանքները» բառերը փոխարինել «չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքները» բառերով.

չորրորդ պարբերության մեջ «անօրինական ներմուծված ապրանքների» բառերը փոխարինել «չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքների» բառերով.

հինգերորդ պարբերության մեջ «անօրինական ներմուծված ապրանքները» բառերը փոխարինել «չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքները,» բառերով, «անօրինական ներմուծված ապրանքների» բառերը փոխարինել «չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքների» բառերով.

վեցերորդ պարբերության մեջ «անօրինական ներմուծված ապրանքների» բառերը փոխարինել «չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքների» բառերով.

յոթերորդ պարբերության մեջ «անօրինական ներմուծված ապրանքներ» համապատասխան հոլովով բառերը փոխարինել «չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքներ,» համապատասխան հոլովով բառերով.

ութերորդ պարբերության մեջ «անօրինական ներմուծված ապրանքները» բառերը փոխարինել «չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքները,» բառերով, «դրանց փոխադրման (տրանսպորտային փոխադրման), ապահովագրման և պահպանման հետ կապված» բառերը փոխարինել «դրանց փոխադրման (տրանսպորտային փոխադրման), ապահովագրման և պահպանման» բառերով.

7-րդ կետում`

առաջին պարբերության մեջ «անօրինական ներմուծված ապրանքների» բառերը փոխարինել «չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքների,» բառերով, «Համաձայնագրի» բառը փոխարինել «Օրենսգրքի 5-րդ գլխի» բառերով.

երկրորդ պարբերության մեջ «անօրինական ներմուծված ապրանքներին» բառերը փոխարինել «չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքներին,» բառերով.

երրորդ պարբերության մեջ «անօրինական ներմուծված ապրանքներին» բառերը փոխարինել «չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքներին,» բառերով.

չորրորդ պարբերության մեջ «անօրինական ներմուծված ապրանքները» բառերը փոխարինել «չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքները,» բառերով.

8-րդ կետում`

առաջին պարբերության մեջ «անօրինական ներմուծված ապրանքների» բառերը փոխարինել «չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքների,» բառերով, «Մաքսային միության մաքսային սահմանով չհայտարարագրմամբ այդ ապրանքների տեղափոխման» բառերը փոխարինել «Միության մաքսային տարածք դրանց ներմուծման» բառերով.

երկրորդ պարբերության մեջ «անօրինական ներմուծված ապրանքների» բառերը փոխարինել «չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքների,» բառերով:

3. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 1-ի «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգն ավարտվելիս ապրանքների մաքսային արժեքի որոշման առանձնահատկությունների մասին» հիմնադրույթը հաստատելու մասին» թիվ 130 որոշման մեջ`

ա) անվանման մեջ «ընթացակարգն» բառը փոխարինել «ընթացակարգի գործողությունն» բառերով.

բ) նախաբանի մեջ ««Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրի 18-րդ հոդվածին և «Ազատ պահեստների և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրի 15-րդ հոդվածին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ կետին» բառերով.

գ) 1-ին կետում «ընթացակարգն» բառը փոխարինել «ընթացակարգի գործողությունն» բառերով.

դ) նշված որոշմամբ հաստատված` ««Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգն ավարտվելիս ապրանքների մաքսային արժեքի որոշման առանձնահատկությունների մասին» հիմնադրույթի մեջ`

անվանման մեջ «ընթացակարգն» բառը փոխարինել «ընթացակարգի գործողությունն» բառերով.

1-ին կետի «դ» ենթակետում ««Ազատ պահեստների և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 213-րդ հոդվածի 1-ին կետով» բառերով.

2-րդ կետում`

առաջին պարբերության մեջ «ընթացակարգն» բառը փոխարինել «ընթացակարգի գործողությունն» բառերով.

երկրորդ պարբերության մեջ`

«ընթացակարգն» բառը փոխարինել «ընթացակարգի գործողությունն» բառերով.

««Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրին (այսուհետ` Համաձայնագիր)» բառերը փոխարինել «Օրենսգրքի 5-րդ գլխին» բառերով.

երրորդ պարբերության մեջ «Համաձայնագրի» բառը փոխարինել «Օրենսգրքի 5-րդ գլխի» բառերով.

3-րդ կետի առաջին պարբերության մեջ «Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պայմանները պահպանելու դեպքում» բառերը փոխարինել «Օրենսգրքի 5-րդ գլխով սահմանված պայմանները կատարելու դեպքում» բառերով.

«ա» ենթակետի չորրորդ պարբերության մեջ «` ներառյալ» բառը փոխարինել «, այդ թվում`» բառով.

«բ» ենթակետում`

առաջին պարբերության մեջ «վաճառողին» բառը հանել.

երկրորդ պարբերության մեջ «նմանատիպ առարկաներ» բառերը փոխարինել «այլ ապրանքներ» բառերով.

երրորդ պարբերության մեջ «առարկաներ» բառը փոխարինել «ապրանքներ» բառով.

«գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«գ) գնահատվող ապրանքների հետագա վաճառքի, այլ եղանակով տնօրինման կամ օգտագործման արդյունքում ստացված եկամտի (հասույթի) այն մասը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վաճառողին է հասնում.».

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

«է» ենթակետում «(ներառյալ արտոնագրերի, ապրանքային նշանների, հեղինակային իրավունքների համար կատարվող վճարումները)» բառերը փոխարինել «` ներառյալ ռոյալթիները, արտոնագրերի, ապրանքային նշանների, հեղինակային իրավունքների համար կատարվող վճարումները» բառերով.

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

6-րդ կետում`

առաջին պարբերության մեջ «(մաքսային ներկայացուցչի)» բառերը հանել.

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

«գ» ենթակետում`

«Մաքսային միության մաքսային օրենսգրքով» բառերը փոխարինել «Օրենսգրքով» բառով.

«ընթացակարգն» բառը փոխարինել «ընթացակարգի գործողությունն» բառերով.

7-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«7. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետով, 42-րդ հոդվածի 1-ին կետով և 43-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամանակահատվածի որոշման համար գնահատվող ապրանքների մաքսային արժեքն ըստ նույնական ապրանքների հետ գործարքի արժեքի մեթոդի (մեթոդ 2), ըստ համանման ապրանքների հետ գործարքի արժեքի մեթոդի (մեթոդ 3) կամ հանման մեթոդի (մեթոդ 4) որոշելիս գնահատվող ապրանքների ներմուծման ամսաթիվ ասելով հասկանում ենք այդ ապրանքները հայտագրվող մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար տրված մաքսային հայտարարագրի գրանցման օրը։».

8-րդ կետում`

առաջին պարբերության մեջ «Համաձայնագրի 8-րդ հոդվածի 2-րդ կետին» բառերը փոխարինել «Օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ կետին» բառերով.

երկրորդ պարբերությունը հանել.

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]:

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի թիվ 138 որոշմամբ հաստատված` Ապրանքների մաքսային արժեքը որոշելիս պահուստային մեթոդի (մեթոդ 6) կիրառման կանոնների 6-րդ կետում`

երրորդ պարբերության մեջ «Մաքսային միության միասնական մաքսային տարածք» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք» բառերով.

չորրորդ պարբերության մեջ ««Մաքսային միության մաքսային սահմանով չհայտարարագրմամբ տեղափոխված ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդները կիրառելու առանձնահատկությունների մասին» հիմնադրույթով» բառերը փոխարինել ««Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք չհայտարարագրմամբ ներմուծված ապրանքների մաքսային արժեքը որոշելու առանձնահատկությունների մասին» հիմնադրույթով» բառերով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան