ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2023 թվականի N 71-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 3-րդ կետի 1-ին ենթակետը «Երկրորդական ճանապարհի հարում» բառերից հետո լրացնել «2.3.8-2․3․11՝ «Երկրորդական ճանապարհների հարում» բառերով.
2) 11-րդ կետը 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Թույլատրվում է տրանսպորտային լուսացույցի ներքևում տեղակայել լուսնասպիտակ (դեղնավուն) գույնի, մարդու և սլաքի ուրվագծով, թարթող տեղեկատու-լուսային սեկցիաներ, որոնք վարորդներին նախազգուշացնում են անցումի վրա հետիոտների գտնվելու մասին:».
3) 88-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«88. Արգելվում է մուտք գործել խաչմերուկ, 1.26 գծանշմամբ նշված խաչմերուկի հատված, երթևեկելի մասերի կամ խաչմերուկի հատվածների հատում, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել՝ խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի:».
4) N 1 ձևի 1-ին գլխի 1.35-րդ կետում «Խաչմերուկի տարածք» բառերը փոխարինել «Խաչմերուկի հատված» բառերով.
5) N 1 ձևի 2-րդ գլուխը 2.3.2-2.3.7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.3.8-2.3.11-րդ կետով՝
«2.3.8-2.3.11. «Երկրորդական ճանապարհների հարում». 2.3.8` հարումներ աջից, 2.3.10՝ հարումներ ձախից, 2.3.9՝ հարում աջից, այնուհետև ձախից, 2.3.11՝ հարում ձախից, այնուհետև աջից».
6) N 1 ձևի 5-րդ գլուխը «5.19.1, 5.19.2. «Հետիոտնային անցում» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«5.19.3 և 5.19.4 - «Անկյունագծային հետիոտնային անցում» նշանները տեղակայվում են այն խաչմերուկներում, որտեղ հետիոտների երթևեկությունը կազմակերպված է խաչմերուկի անկյունագծով.».
7) N 1 ձևի 7-րդ գլխի 7.22-7.55 կետերը և 8-րդ նկարի 7.22-7.55 նշաններն ուժը կորցրած ճանաչել.
8) N 1 ձևի 8-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.29-րդ կետով.
«8.29. «Էլեկտրամոբիլների լիցքավորում» կիրառում են 7.4,7.5, 7.7, 7.9-7.11 նշանների հետ էլեկտրամոբիլների լիցքավորման հնարավորության մասին տեղեկացնելու համար».
9) N 1 ձևի 2-րդ նկարում 1.35 նշանը փոխարինել հետևյալ պատկերով՝
« |
|
». |
10) N 1 ձևի 3-րդ նկարը «Երկրորդական ճանապարհների հարում» վերնագրի վերջում լրացնել հետևյալ պատկերներով նոր՝ 2.3.8, 2.3.9, 2.3.10 և 2.3.11 նշաններով՝
« |
|
». |
11) N 1 ձևի 6.2-րդ նկարը լրացնել հետևյալ պատկերներով նոր՝ 5.19.3 և 5.19.4 նշաններով՝
« |
|
». |
12) N 1 ձևի 7-րդ նկարում «Շրջանցման ուղղություն» 6.18.1-6.18.3 նշանները փոխարինել հետևյալ պատկերներով՝
« |
|
». |
13) N 1 ձևի 9-րդ նկարը լրացնել հետևյալ պատկերով նոր՝ 8.29 նշանով՝
« |
|
». |
14) N 2 ձևի 1-ին գլխում նշված բոլոր «1.2.1» թվերը փոխարինել «1.2» թվերով.
15) N 2 ձևի 1-ին գլխի 3-րդ պարբերություննուղղ. ուժը կորցրած ճանաչել.
16) N 2 ձևի 1-ին գլխի 1.17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1.17՝ դեղին բեկյալ հոծ գիծ, որը ցույց է տալիս ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը, իսկ 5.18՝ «Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ» նշանի առկայության դեպքում՝ տաքսիների կայանման վայրերը.».
17) N 2 ձևի 1-ին գլխի 33-րդ պարբերությունից հանել «1.2.2,» թիվը.
18) N 2 ձևի 10-րդ նկարը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի N 71-Ն որոշման |
«Նկար 10
1. ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԳԾԱՆՇՈՒՄ
ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԳԾԱՆՇՄԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ
»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
19.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2023 թվական: