Գլխավոր տեղեկություն
Համար
N 623-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 623-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N Մ-640-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 4-ի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգում» ծրագրի մասին» N Մ-640-Ա որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

02.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 623-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

 

1

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Տաճարի նորոգումը: Ծրագրի իրականացման ընթացքում պետք է հիմնովին վերանորոգվի կառույցի հիմքերը, պատերը, տանիքը, գմբեթները, պետք է կատարվի ներքին հարդարման աշխատանքներ, որմնանկարների վերականգման աշխատանքներ, Տաճարի շրջակա տարածքի բարեկարգում,

ծիսական պարագաների համալրում:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակները

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը (բարեգործները)

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն

4.

Ծրագիրը կատարողը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401:

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Հոգևոր՝ եկեղեցաշինական:

6.

Ծրագրի բյուջեն

4.123.794.000 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

11 հուլիս, 2017 թ. - 31 դեկտեմբեր, 2023 թ.:

9.

Միջոցառումների նկարա- գրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Տաճարի նորոգում, ամրակայում բակի բարեկարգման աշխատանքներ, ծիսական պարագաների համալրում, որի ընդհանուր գումարը կազմում է 4.123.794.000 դրամ:

 

1. Վերնաշերտային տեխնածին գրունտային ջրերից Մայր Տաճարի պաշտպանության և ամրակայման շին աշխատանքներ - 145.965.570 դրամ։

2. Արտաքին պատերի նորոգման և ամրակայման շին. աշխատանքներ - 63.400.000 դրամ։

3. Կենտրոնական գմբեթի նորոգման և ամրակայման շին. աշխատանքներ - 328.030.000 դրամ։

4. Զանգաշտարակի նորոգման և ամրակայման շին. աշխատանքներ - 502.334.430 դրամ:

5. Ներքին ամրակայման, նորոգման և հարդարման շին. աշխատանքներ - 638.266.000 դրամ:

6. Ներարկման աշխատանքներ - 198.232.000 դրամ:

7. Ներքին Էլեկտրամատակարարում - 55.462.000 դրամ:

8. Արտաքին և ներքին լուսավորություն - 207.042.000 դրամ:

9. Թույլ հոսանքներ, ակուստիկ համակարգ, տեսանկարահանման համակարգ, ներքին ցանց, հեռարձակման կայանի միացում - 184.482.000 դրամ;

10. Հակակողոպուտային և հակահրդեհային համակարգ- 25.834.000 դրամ:

11. Բակի ամբողջական բարեկարգում և լանդշաֆտային աշխատանքներ - 874.720.000 դրամ:

12. Արտաքին մալուխագծի անցկացման աշխատանքներ - 35.540.000 դրամ:

13. Օդափոխություն, սառնամատակարարում և ջեռուցում - 269.232.000 դրամ:

14. Անկյունային սրահների, թաղերի և տանիքների նորոգում և ամրակայում - 322.784.000 դրամ:

15. Գոյություն ունեցող թանգարանի մի մասի ձևափոխումը ավանդատան - 103.908.000 դրամ:

16. Ներքին կահավորում (նստարաններ, ջահեր, պահարաններ, գրադարակներ և այլն) և ծիսական պարագաներ (գրակալներ, մոմակալներ, Սուրբ Խորանի վարագույրներ, քշոցներ, բուրվառներ և այլն) - 118.562.000 դրամ:

Կատարվելիք շին. աշխատանքների գումարը կազմում է 3.523.794.000 դրամ՝ ներառյալ չնախատեսված ծախսերը 50.000.000 դրամ, իսկ 600.000.000 դրամ գումարի չափով նախատեսվում է նյութերի և սարքավորումների ներմուծում:

Ընդհանուր աշխատանքների գումարից (որը կազմում է 3.523.794.000 դրամ) 1.448.335.670 դրամ գումարի չափով շին. աշխատանքները կատարվում են Հորիզոն 95 ՍՊԸ-ի հետ կնքված 10Շ/ 017 պայմանագրի հիման վրա։ Հորիզոն 95-ի կատարած փաստացի աշխատանքի գումարը ըստ 02.06.2022 թ. ներկայացված կատարողական ակտի կազմում է 1.110.394.410 դրամ։

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Տաճարի նորոգում, ամրակայում, ներքին հարդարում, բակի բարեկարգում, որի ընդհանուր գումարը 4.123.794.000 դրամ:

Կատարվելիք շին. աշխատանքների գումարը կազմում է 3.523.794.000 դրամ, ներառյալ չնախատեսված ծախսերը
50.000.000 ՀՀ դրամ

Նյութերի և սարքավորումների ներմուծում 600.000.000 դրամ գումարի չափով

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ

կազմակերպությունների հետ

չի նախատեսվում

13․

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների

նկարագրություն

Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական

ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

 

02.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան