ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 960-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 730-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`
1․ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 730-Լ որոշման հավելվածի (այսուհետ՝ որոշման հավելված) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով՝
«2.1) պետական սահմանի անցման կետերում ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունը.»:
2. Որոշման հավելվածի 28-րդ կետի 2-րդ ենթակետը «Վայոց ձորի տարածքային բաժին» բառերից հետո լրացնել հետևյալ բառերով՝
«Ագարակի սահմանային հսկիչ կետ
Բավրայի սահմանային հսկիչ կետ
Բագրատաշենի սահմանային հսկիչ կետ
Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային հսկիչ կետ:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |