ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2020 թվականի N 809-Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-16-Ն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը և «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-14-Ն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) հարկադիր կատարման ծառայության պաշտոններին համապատասխանող սկզբնական կոչումները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) քրեակատարողական ծառայության պաշտոններին համապատասխանող սկզբնական կոչումները՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 23 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 809-Ն որոշման |
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ
1. Հարկադիր կատարման ծառայությունում հարկադիր ծառայության պաշտոնի նշանակելիս զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) չունեցող կամ հարկադիր կատարման ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչումից ավելի ցածր զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին շնորհվում են հարկադիր կատարման ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան հետևյալ սկզբնական կոչումները՝
Պաշտոնի անվանումը |
Սկզբնական կոչումը |
Կենտրոնական մարմնի բաժնի պետ, |
արդարադատության մայոր |
Բաժնի պետի տեղակալ, |
արդարադատության կապիտան |
Գլխավոր խորհրդատու |
արդարադատության ավագ լեյտենանտ |
Առաջատար խորհրդատու, |
արդարադատության լեյտենանտ |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 809-Ն որոշման |
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ
1. Քրեակատարողական ծառայությունում քրեակատարողական ծառայության պաշտոնի նշանակելիս զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) չունեցող կամ քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչումից ավելի ցածր զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին շնորհվում են քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան հետևյալ սկզբնական կոչումները՝
Պաշտոնի անվանումը |
Սկզբնական կոչումը |
Քրեակատարողական հիմնարկի պետ, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի բաժնի պետ |
արդարադատության մայոր |
Քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, |
արդարադատության կապիտան |
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի գլխավոր մասնագետ, Քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ, Քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետ |
արդարադատության ավագ լեյտենանտ |
Քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ, |
արդարադատության լեյտենանտ |
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի առաջատար մասնագետ, |
արդարադատության լեյտենանտ |
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի երկրորդ կարգի մասնագետ, |
արդարադատության սերժանտ |
Քրեակատարողական հիմնարկի կրտսեր մասնագետ |
արդարադատության կրտսեր սերժանտ |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |