ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 163-Ա
«ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ՖՐԱՆՍԱՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի «Բարձունք 5165» (Altitude 5165) բարեգործական հասարակական կազմակերպության կողմից՝ պատերազմից տուժած բնակիչներին անհատույց բաշխելու նպատակով, «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (591 տեղ, 7,440 կգ ընդհանուր քաշով, 19,210 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 3,700 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
03.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 163-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Հ/Հ |
Ապրանքի անվանում |
Քաշը (կգ) |
Ընդհանուր |
1. |
Զույգ հենակներ (օգտագործված) |
400 |
120 |
2. |
Բժշկական վիրակապեր |
630.1 |
4440 |
3. |
Մանկական հագուստ (օգտագործված) |
1288.8 |
2760 |
4. |
Տղամարդու հագուստ (օգտագործված) |
1125.82 |
2650 |
5. |
Կանացի հագուստ (օգտագործված) |
1216.1 |
3060 |
6. |
Հենաքայլակ (օգտագործված) |
110 |
250 |
7. |
Ծածկոց-քնապարկ (օգտագործված) |
495.5 |
1110 |
8. |
Հագուստ (օգտագործված) |
529.38 |
1170 |
9. |
Պարագաներ (օգտագործված) |
200 |
1360 |
10. |
Խտացրած կաթ |
353 |
660 |
11. |
Պահածոյացված սնունդ |
254.9 |
510 |
12. |
Բժշկական պարագաներ |
150 |
360 |
13. |
Կոշիկ (օգտագործված) |
106.5 |
210 |
14. |
Բժշկական ներքնակ |
200 |
120 |
15. |
Հիգիենայի պարագաներ |
59.9 |
340 |
16. |
Պատգարակ (օգտագործված) |
300 |
60 |
17. |
Մանկական սայլակ (օգտագործված) |
20 |
30 |
Ընդամենը |
7440 |
19210 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
03.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |