ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2012 թվականի N 236-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔԻ ՄԵՋ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածներին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի 48-րդ ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կենդանիների և կենդանական ծագման մթերքի մեջ մնացորդների մոնիթորինգի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ փորձարկման (թեստավորման) ենթակա նյութերի ցուցակը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի «Կենդանական ծագում ունեցող մթերքներում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները սահմանելու մասին» N 1196-Ն որոշմամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 13 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 236-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔԻ ՄԵՋ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ծրագրով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում կենդանիների և կենդանական ծագման մթերքների մեջ մնացորդների մոնիթորինգի (այսուհետ՝ մոնիթորինգ) կազմակերպումը և դրա իրականացմանը ներկայացվող պահանջները:
2. Սույն կարգի 1-ին կետի իմաստով մնացորդ է համարվում դեղագիտական նշանակություն ունեցող նյութերի (նյութեր, որոնք ներմուծելով հիվանդ օրգանիզմ բարելավում, կարգավորում, վերականգնում են օրգանիզմի խախտված ֆունկցիաները կամ կանխում դրանց առաջացումը) և նյութափոխանակության մնացորդ, որը փոխանցվում է կենդանական ծագման մթերքին և կարող է վնասակար լինել մարդու առողջության համար:
3. Մոնիթորինգը նպատակ ունի`
1) բացահայտելու բոլոր ապօրինի բուժումները.
2) վերահսկելու հայտնաբերված անասնաբուժական դեղամիջոցների մնացորդների համապատասխանությունը մնացորդների առավելագույն սահմանաչափերի (MRL) հետ, ինչպես նաև թունաքիմիկատների առավելագույն մակարդակը կամ շրջակա միջավայրի աղտոտիչների վերաբերյալ ազգային կանոնակարգերը.
3) ուսումնասիրելու և բացահայտելու մնացորդների պատճառները կենդանական ծագման մթերքների մեջ:
4. Մոնիթորինգի իրականացման նպատակով անասնաբուժության բնագավառում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմինը՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին) յուրաքանչյուր տարի ոչ ուշ, քան մինչև նախորդ տարվա նոյեմբերի 1-ը կազմում է տարեկան ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր):
(4-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)
5. Ծրագրում ներառում են՝
1) մոնիթորինգ իրականացնող պատասխանատու ստորաբաժանման անվանումը.
2) մոնիթորինգի ժամանակահատվածը.
3) մոնիթորինգի իրականացման հաճախականությունը.
4) անհամապատասխան արդյունքները.
5) փորձաքննությունն իրականացնող հավատարմագրված լաբորատորիաների տվյալները.
6) փորձարկման ենթակա պաշտոնական նմուշների ընդհանուր թիվը.
7) փորձարկման ենթակա պաշտոնական նմուշների նյութերը և մատրիցաները.
8) վերջին տարվա ընթացքում մնացորդի մոնիթորինգի վերլուծությունը:
II. ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
6. Լիազոր մարմինը պատասխանատու է մոնիթորինգի համակարգման և իրականացման համար:
7. Լիազոր մարմինը՝
1) ապահովում է իրականացվող մոնիթորինգի համակարգումը՝ համաձայն ծրագրի.
2) հսկում է տարածքային անասնաբուժական ծառայությունների գործունեությունը, որոնք պատասխանատու են մնացորդների մոնիթորինգի և անասնաֆերմաներում արգելված նյութերի կամ մթերքների օգտագործման կանխարգելման համար.
3) մոնիթորինգի ընթացքում հավաքագրում է տվյալներ` միջոցառումներն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցները և ձեռք բերված արդյունքները գնահատելու նպատակով:
8. Հայաստանի Հանրապետությունում կենդանիների և կենդանական ծագման մթերքների մեջ մնացորդների վերահսկման նպատակով պաշտոնական նմուշների փորձաքննության համար լիազոր մարմնի ենթակայությանը հանձնված լաբորատորիան պատասխանատու է՝
1) մնացորդների վերլուծության (փորձաքննության) համար պատասխանատու այլ ազգային լաբորատորիաների աշխատանքի համակարգման հարցում, կասկած հարուցող յուրաքանչյուր մնացորդի կամ մնացորդների խմբի վերլուծության չափորոշիչների և մեթոդների համակարգմամբ.
2) մնացորդների մոնիթորինգի ծրագրի կազմակերպման հարցում՝ լիազոր մարմնին օժանդակելու համար.
3) հատկացված յուրաքանչյուր մնացորդի կամ մնացորդների խմբի համար պարբերաբար համեմատական թեստեր կազմակերպելու հարցում.
4) հավատարմագրված լաբորատորիաների` ընդունված սահմանաչափերի դիտարկումն ապահովելու հարցում:
9. Սույն կարգի 8-րդ կետով նշված գործառույթներն իրականացվում են լիազոր մարմնի և հավատարմագրված լաբորատորիայի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
10. Մոնիթորինգի իրականացման նախագծումը հիմնվում է երկրում տիրող իրական իրավիճակի և վերջին տարվա ընթացքում իրականացված մնացորդների մոնիթորինգի արդյունքների վրա:
III. ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
11. Մոնիթորինգի իրականացման ընթացքում նմուշառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1142-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի N 898-Ն որոշումներով սահմանված կարգով:
(11-րդ կետը խմբ. 14.01.21 N 47-Ն)
IV. ԴՐՈՒՅԹՆԵՐ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
12. Անհամապատասխան արդյունքների դեպքում փորձաքննություն իրականացնող լաբորատորիան դրա մասին տեղեկացնում է լիազոր մարմնին, որն էլ իր հերթին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում է համապատասխան ուսումնասիրություն` պարզելու կենդանիների կամ կենդանական ծագման մթերքների մեջ անասնաբուժական նպատակներով օգտագործվող` արձանագրված անասնադեղագիտական մթերքների կամ բիոցիդների արգելված նյութերի կամ մնացորդների առավելագույն մակարդակի գերազանցման ուղղությունը:
(հավելվածը փոփ., խմբ. 14.01.21 N 47-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |