ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 582-Ա
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 282-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անհատական կազմը, գործունեության կարգը և հաշվետվությունների ներկայացման ձևաչափը հաստատելու մասին» N 282-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Ժ. Անդրեասյան» բառերը փոխարինել «Ա. Ժամակոչյան» բառերով.
2) «Ա. Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ» բառերով.
3) «Գ. Բալայան» բառերը փոխարինել «Ա. Սարգսյան» բառերով.
4) «Տ. Եսայան» բառերը փոխարինել «Ա. Ֆիդանյան» բառերով.
5) «Դ. Մելքոնյան» բառերը փոխարինել «Գ. Բաղդասարյան» բառերով.
6) «Ա. Բեգլարյան - ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական վարչության պետ» բառերը փոխարինել «Ա. Շիրինյան - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական» բառերով.
7) «Ք. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ք. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անհատական կազմը, գործունեության կարգը և հաշվետվությունների ներկայացման ձևաչափը հաստատելու մասին» N 282-Ա որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ.
« |
|
»: |
______________________________________
1 Հանրային իրազեկման և իրականացվող դասընթացների շրջանակներում անհրաժեշտ է ներկայացնել տվյալներ իրազեկման միջոցառմանը (դասընթացին) մասնակցած անձանց քանակի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
31.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |