ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2021 թվականի N 1006-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 712-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը,
«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի N 712-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրի (Ամասիա համայնք) շահառուների համար հատկացված, սակայն չիրացված 482,990.4 հազ. դրամը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ որպես նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների վերադարձից մուտքեր՝ գանձապետարանում բացված 900005280640 հաշվեհամարին։
2. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 482,990.4 հազար դրամով՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 6, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին» N 712-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 2-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետում «2,234,936.8» թիվը փոխարինել «2,717,927.2» թվով,
բ. 1-ին ենթակետի «ա» պարբերության «2,185,516.8» թիվը փոխարինել «2,635,637.2» թվով, «2,183,527.8» թիվը փոխարինել «2,633,648.2» թվով,
գ. 1-ին ենթակետի «բ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ նոր պարբերություններով՝
«բ1. 17,852.0 հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքում և գյուղական բնակավայրերում բնակապահովման իրավունքը վերականգնած՝ ծրագրի շահառու ճանաչված 4 ընտանիքի բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար,
բ2. 15,000.0 հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի գյուղական բնակավայրերում բնակապահովման իրավունքը վերականգնած՝ ծրագրի շրջանակներում մեկ սենյակի շահառու ճանաչված 5 ընտանիքի բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման համար, յուրաքանչյուրին 3,000.0 հազ. դրամի չափով,»,
դ. 1-ին ենթակետի «գ» պարբերության «324.0» թիվը փոխարինել «342.0» թվով,
ե. 2-րդ ենթակետում «988,143.0» թիվը փոխարինել «505,152.6» թվով,
զ. 2-րդ ենթակետի «ա» պարբերության «964,896.2» թիվը փոխարինել «467,297.3» թվով, «54» թիվը փոխարինել «26» թվով, «964,194.2» թիվը փոխարինել «466,959.3» թվով, «702.0» թիվը փոխարինել «338.0» թվով,
է. 2-րդ ենթակետի «բ» պարբերության «23,128.8» թիվը փոխարինել «17,557.3» թվով, «Գյումրի քաղաքում և» բառերը հանել, «5» թիվը փոխարինել «4» թվով,
ը. 2-րդ ենթակետը «բ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ նոր պարբերություններով՝
«բ1. 14,170.0 հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում բնակապահովման իրավունքը վերականգնած՝ ծրագրի շահառու ճանաչված 3 ընտանիքի բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար,
բ2. 6,000.0 հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում բնակապահովման իրավունքը վերականգնած՝ ծրագրի շրջանակներում մեկ սենյակի շահառու ճանաչված 2 ընտանիքի բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման համար, յուրաքանչյուրին 3,000.0 հազ. դրամի չափով,»,
թ. 2-րդ ենթակետի «գ» պարբերության «118.0» թիվը փոխարինել «128.0» թվով.
2) 4-րդ կետի 2-րդ ենթակետից «, իսկ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջրաձորի համայնքի շահառուների համար՝ Ջրաձոր բնակավայրի բնակիչների վերաբնակեցման համար նախատեսված նոր բնակատեղիում, համայնքի ղեկավարի կողմից այդ նպատակով հատկացված հողամասերում» բառերը հանել.
3) 8-րդ կետը «առուվաճառքի պայմանագրերի,» բառերից հետո լրացնել «ուղղակի ֆինանսական աջակցություն ստացող ընտանիքների մասով՝ համապատասխան մարզպետի հետ կնքված ֆինանսական աջակցության տրամադրման մասին պայմանագրերի,» բառերով.
4) 9-րդ կետում «դեկտեմբերի 1-ի» բառերը փոխարինել «դեկտեմբերի 20-ի» բառերով.
5) 11-րդ կետում՝
ա. 1-ին ենթակետը «բ» պարբերությունից հետո լրացնել 2-րդ և 3-րդ ենթակետերով.
«2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ1» և 2-րդ ենթակետի «բ1» պարբերություններում նշված անձանց (ընտանիքներին)՝
ա. վկայագրերը տրամադրվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում նրանց կողմից համապատասխան մարզպետին ներկայացված դիմումի հիման վրա,
բ. տրամադրվող վկայագրում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է ամրագրվում 2021 թվականի նոյեմբերի 30-ը` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության.
3) սույն կետի 1-ին և 2-րդ կետերի «բ» պարբերություններում ամրագրված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերելու դեպքում վկայագիրը համարվում է մարված,»,
բ. 1-ին ենթակետի «գ», «դ», «ե» պարբերությունները համարակալել որպես 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետեր,
գ. սույն կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն համարակալված 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6) տրամադրվող վկայագրերում նշվող ֆինանսական աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության
կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետով սահմանված նորմաներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններով հաստատված վկայագիր ստացող ընտանիքին հասանելիք բնակարանի (սենյակների թվով) մակերեսը և`
ա. սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և 2-րդ ենթակետի «բ» պարբերություններում նշված անձանց (ընտանիքների) համար՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված՝ 2020 թվականի մարտ ամսվա ընթացքում ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները. Սպիտակ քաղաքի համար՝ 96200 դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի համար՝ 101300 դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի համար՝ 84650 դրամ (Գյումրի և Արթիկ քաղաքներում ձևավորված շուկայական միջինացված գնի միջին թվաբանականը), Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի գյուղական բնակավայրերի համար՝ 81100 դրամ (Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում ձևավորված շուկայական միջինացված գնի միջին թվաբանականը),
բ. սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ1» և 2-րդ ենթակետի «բ1» պարբերություններում նշված անձանց (ընտանիքների) համար՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված՝ 2021 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները. Սպիտակ քաղաքի համար՝ 89200 դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի (նախկին Ախուրյան շրջկենտրոն) համար՝ 105500 դրամ (Գյումրի քաղաքում ձևավորված շուկայական միջինացված գնի միջին թվաբանականը), իսկ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գյուղական այլ բնակավայրերի համար՝ 84850 դրամ (Գյումրի և Արթիկ քաղաքներում ձևավորված շուկայական միջինացված գնի միջին թվաբանականը), Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի գյուղական բնակավայրերի համար՝ 75567 դրամ (Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում ձևավորված շուկայական միջինացված գնի միջին թվաբանականը):».
6) 11-րդ կետից հետո լրացնել նոր՝ 11.1-ին կետով.
«11.1. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ2» և 2-րդ ենթակետի «բ2» պարբերություններում նշված անձանց (ընտանիքներին) ուղղակի ֆինանսական աջակցությունը տրամադրվում է՝
ա. Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզպետարանների միջոցով` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի (իրավահաջորդը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ) հրամաններով հաստատված` մեկ սենյակի շահառու ճանաչված ընտանիքների ցուցակների համաձայն` մարզպետի և աջակցություն ստացող քաղաքացու միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված համապատասխան պայմանագրի (որում որպես պարտադիր պայման նախատեսելով, որ ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցություն ստացած անձանց նկատմամբ աղետի գոտու բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման մասով պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունները համարվում են դադարեցված` դրանց կատարմամբ) հիման վրա, և հատկացվող գումարները փոխանցվում են ֆինանսական աջակցություն ստացող քաղաքացու անվամբ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին,
բ. աջակցություն ստացող ընտանիքների անդամների կողմից տրված` հետագայում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ բնակարանային պահանջ չներկայացնելու, ինչպես նաև երկրաշարժի հետևանքով քանդման ենթակա բնակելի տունը և աջակցություն ստացող անձանց կողմից բնակության նպատակով զբաղեցված ոչ հիմնական շինությունը քանդելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարության առկայության պայմաններում.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ֆինանսական աջակցության տրամադրման մասին համապատասխան պայմանագրերի կնքման և դրանց հիման վրա աջակցություն ստացող քաղաքացու անվամբ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին աջակցության գումարների փոխանցման գործընթացների ավարտման ժամկետ է սահմանվում 2021 թվականի նոյեմբերի 30-ը:».
7) 12-րդ կետը «իրավունքը չիրացրած,» բառերից հետո լրացնել «սույն որոշման 11.1-ին կետի 2-րդ ենթակետում սահմանված ժամկետում ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման պայմանագիր չկնքած,» բառերով.
8) 14-րդ կետի 2-րդ ենթակետը հանել.
9) 15-րդ կետից հետո լրացնել նոր՝ 15.1-ին կետով.
«15.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջրաձոր համայնքում աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շահառու ճանաչված 28 ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը և դրա համար անհրաժեշտ ֆինանսավորման հարցը դիտարկվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 27-ի N 1411-Լ որոշմամբ հաստատված՝ «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում Հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանի շրջանակներում՝ Ջրաձոր համայնքի վերաբնակեցվող ընտանիքների հետ միասնական մոտեցումների համաձայն և նախատեսված աջակցության ամբողջ ծավալով:»:
5. Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզպետներին՝ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված փոփոխությունների և լրացումների հիման վրա, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում, սույն որոշման 4րդ կետով նախատեսված փոփոխությունների և լրացումների հիման վրա՝
1) համապատասխան փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի N 712-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ կնքված պայմանագրում.
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել ճշտված հանձնարարականներ նոտարների դեպոզիտ հաշիվներին հաշվեգրելու համար՝ հաշվի առնելով ծրագրի շահառուների բաշխվածությունն ըստ բնակավայրերի, տվյալ նոտարի կողմից սպասարկվող ընտանիքների ցուցակը և այդ ընտանիքների մասով նախատեսված ֆինանսական աջակցության չափը:
6. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծրագրի շրջանակներում բնակապահովման իրավունքը վերականգնած՝ ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների՝
1) բնակարանային խնդիրները լուծվում են բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով (բացառությամբ գյուղական բնակավայրերում մեկ սենյակի շահառու ճանաչված ընտանիքների, որոնց բնակարանային պայմանների բարելավման նպատակով տրամադրվում է ուղղակի ֆինանսական աջակցություն՝ 3.0 մլն դրամի չափով).
2) բնակարանային խնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեներում նախատեսվում են համապատասխան մարզպետարանների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված և ծրագրի բյուջետային գլխավոր կարգադրիչ հանդիսացող մարմին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացված հայտի հիման վրա:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
17.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2021 թվական: