ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2010 թվականի N 1732-Ն
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1913-Ն, N 1916-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 576-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 103-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 14.01.21 N 47-Ն)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի դեկտեմբերի 11-ի ՆՀ-292-Ն հրամանագրի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» և «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման լիազորությունները, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին:
(1-ին կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Բույսերի կարանտինի ծառայություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 1913-Ն որոշման 6-րդ կետը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Բույսերի պաշտպանության հանրապետական կայան» պետական հիմնարկը վերակազմակերպելու մասին» N 1916-Ն որոշման 6-րդ կետը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 576-Ն որոշման 7-րդ կետը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ միաձուլման ձևով վերակազմակերպելու մասին» N 103-Ն որոշման 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը» բառերը փոխարինել «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|